Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Նիկոլ Փաշինյանը ապացուցել է, որ Հայաստանի երբևէ ունեցած ամենաձախող բանակցողն է․ Օսկանյան

Ցանկացած օբյեկտիվ չափանիշով Նիկոլ Փաշինյանը ապացուցել է, որ Հայաստանի երբևէ ունեցած ամենաձախող բանակցողն է։  Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Վեց տարիների ընթացքում, ինչ նա իշխանության է եկել, նրա դիպչած յուրաքանչյուր դիվանագիտական կամ ռազմավարական հարց վերածվել է մոխրի։ Մի ժամանակ կենսունակ և դիմացկուն պետությունը՝ Հայաստանը, այժմ կանգնած է ամայացած վիճակում՝ կորցրած Լեռնային Ղարաբաղը, օկուպացված տարածքներ, թուլացած պաշտպանություն, քայքայված դաշնակցային կապեր և հիասթափված ժողովուրդ։

Սակայն սա պարզապես Ադրբեջանի ագրեսիայի հետևանք չէ։ Այս իրավիճակը ուղղակի արդյունք է աննախադեպ վատ ղեկավարության և բանակցային հիմնարար սկզբունքների սիստեմատիկ խախտման։

Փաշինյանի բանակցային ձախողումները վերացական չեն։ Դրանք խորապես շոշափելի են և բերել են աղետալի իրական արդյունքների։ Նրա օրոք Հայաստանը իր վրա պատերազմ բերեց, չկարողացավ կանխել կամ դադարեցնել այն, և խայտառակ կերպով պարտվեց՝ հազարավոր զոհերով։ Հրադադարի հայտարարությունը ստորագրվեց ճնշման ներքո, սակայն նույնիսկ դրանից հետո նա չկարողացավ ապահովել այդ ճայտարարության մեջ Հայաստանի շահերին նպաստող որևէ դրույթի իրականացում։

Ավելին, նա հետո փաստացիորեն հանձնեց Լեռնային Ղարաբաղը Պրահայում՝ ավելի ուշ դրանից «ձեռք լվանալով» և ճանապարհ հարթելով ամբողջական էթնիկ զտման։ Այդ պահից ի վեր, Ադրբեջանը քայլ առ քայլ ավելացրել է իր պահանջները, ընդլայնել տարածքային հավակնությունները, առևանգել Արցախի ղեկավարությանը և օկուպացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ։ Իսկ Փաշինյանը շարունակել է զիջումների ուղին։

Փաշինյանի բանակցային «մոտեցումը», եթե այդպես կարելի է անվանել, բնորոշվում է ճակատագրական անկարողությամբ։ Նա բազմիցս ընդունել է հակառակ կողմի պայմանները դեռևս բանակցություններից առաջ՝ զրկելով Հայաստանը ցանկացած լծակից։ Ավելին՝ նա հաճախ ընդհանրապես չի բարձրացրել հայկական առաջնահերթությունները։ Նրա վարքագիծը հիշեցնում է ոչ թե արդյունքի ձգտող ղեկավարի, այլ ամեն գնով ավարտման ձգտող անձի՝ առանց ողնաշարի և ռազմավարական մտածողության։

Վերջին օրինակը եղել է այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» վերջին կետերին համաձայնելը՝ իմանալով, որ Ադրբեջանի պահանջները դեռ շարունակվում են։ Բաքուն դեռ պահանջում է էքստերիտորիալ միջանցք Հայաստանի հարավով, Սահմանադրական փոփոխություններ, և Մինսկի խմբի լիարժեք չեղարկում։ Փաշինյանը համաձայնվել է այդ շրջանակին՝ առանց որևէ տեսանելի փոխհատուցման կամ երաշխիքի։

Այս օրինաչափությունը՝ զիջում առանց փոխադարձության, համաձայնություն առանց ապահովագրության, և երկխոսություն առանց վճռականության, թողել է Հայաստանը ռազմավարական առումով վտանգավոր անպաշտպան վիճակում։ Այսօրվա Հայաստանը կորցրել է ոչ միայն տարածքներ և կյանքեր, այլ նաև այն բարոյական հեղինակությունն ու դիվանագիտական կապիտալը, որոնք անհրաժեշտ են Ադրբեջանի հավակնություններին դիմակայելու համար։ Փաշինյանի ձախողումները հակամարտությունը վերածել են գոյաբանական ճգնաժամի։

Յուրաքանչյուր բանակցող գործում է որոշակի սահմանափակումների մեջ, բայց լավ առաջնորդները կարողանում են արդյունքներ կերտել հենց այդ պայմաններում։ Փաշինյանը գնացել է հակառակ ճանապարհով՝ վատ որոշումներ կայացնելով, մերժելով փորձագիտական խորհուրդները, և ընտրելով միակողմանի խոցելիությունը՝ բարդ և համարձակ դիվանագիտության փոխարեն։

Նա օտարել է դաշնակիցներին, սխալ է գնահատել հակառակորդներին և բաց է թողել ժամանակակից հայկական պատմության ամենակարևոր պահերը։

Բանակցություններուի հիմնական սկզբունքներից են՝ դիրքորոշումների փոխարեն շահերի վրա կենտրոնանալը, փոխշահավետ տարբերակներ ստեղծելը նախքան վերջնական որոշում կայացնելը, և օբյեկտիվ չափանիշների սահմանումը՝ արդյունքները կառավարելու համար։ Փաշինյանն այդ սկզբունքներից ոչ մեկը չի կիրառում։

Նրա պաշտոնավարման շրջանը պետք է դառնա ուսումնասիրության առարկա միջազգային հարաբերությունների և բանակցությունների դասընթացներում՝ որպես դասական օրինակ, թե ինչպես չպետք է բանակցել, և ինչպես թույլ ու անսկզբունքային դիվանագիտությունը կարող է հանգեցնել ազգային կործանման։

Հայաստանը ներկայում կանգնած է անվտանգության մղձավանջի առաջ։ Փաշինյանը ոչ միայն ձախողել է Հայաստանի շահերը պաշտպանելու գործում, այլ փաստացիորեն նպաստել է դրանց քայքայմանը»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031