«Ճանապարհային դեպարտամենտից» հայտնում են՝ ժամը 15:00-ի դրությամբ Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էին, որ թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։

















































