Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Կանադայի վարչապետը խոստացել է չհանդիպել Թրամփի հետ, քանի դեռ նա չի ճանաչել երկրի ինքնիշխանությունը

Կանադայի վարչապետ Մարկ Քառնին գլխավոր նահանգապետ Մերի Սայմոնին խնդրել է ցրել խորհրդարանը։ Երկրում վաղաժամկետ ընտրությունները, որոնք նախատեսված էին հոկտեմբերի 28-ին, տեղի կունենան ապրիլի 28-ին։ Որոշումն ընդունվել է ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի ֆոնին։

«Ես հենց նոր խնդրեցի գլխավոր նահանգապետին (Անգլիայի թագավոր Չառլզ Երրորդի ներկայացուցիչը, որըպաշտոնապես Կանադայի պետության ղեկավարն է — «Կոմերսանտ») ցրել խորհրդարանը և ընտրություններ նշանակել ապրիլի 28-ին: Նա համաձայնել է»,- ասել է Քառնին ազգին ուղղված իր ելույթում:

Մարկ Քառնին կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ցանկանում է կոտրել» Կանադան, որպեսզի «Ամերիկան ​​կարողանա տիրել հարևան երկրին»: Նա խոստացել է չհանդիպել Թրամփի հետ, քանի դեռ նա չի ճանաչել Կանադայի ինքնիշխանությունը։

«Մենք բախվում ենք մեր կյանքի ամենակարևոր ճգնաժամին՝ նախագահ Թրամփի չարդարացված գործողությունների պատճառով… Մեր պատասխանը պետք է լինի ավելի ուժեղ տնտեսություն և ավելի անվտանգ Կանադա կառուցելը», — ասել է Քառնին:

Կանադայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնել է մարտի 14-ին՝ իր նախորդ Ջասթին Թրյուդոյի հրաժարականից հետո։ Արտահերթ ընտրությունների հայտարարումը սպասվում էր, քանի որ այսօր՝ մարտի 24-ին, խորհրդարանը նախատեսում էր քննարկել Մարկ Քառնիին վստահության քվեի հարցը։

Մարտի 4-ից ուժի մեջ են մտել կանադական ապրանքների ԱՄՆ ներմուծման համար 25% մաքսատուրքերը։ Ի պատասխան՝ Օտտավան հայտարարել է ամերիկյան ապրանքների համար նմանատիպ մաքսատուրքերի մասին։ Այնուհետև Դոնալդ Թրամփը խոստացել է կրկնապատկել մաքսատուրքերը։ Կանադան հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն։

Թրամփը բազմիցս կարծիք է հայտնել, որ կանադացիներից շատերը կողմ են, որ իրենց երկիրը դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը։ Նա կարծում է, որ նման միավորումը Կանադային տնտեսական կայունություն կբերի և կպաշտպանի արտաքին սպառնալիքներից, որոնք, ըստ Թրամփի, գալիս են, մասնավորապես, Ռուսաստանից և Չինաստանից։ Նախկինում Քաrնին բազմիցս հայտարարել է, որ իր երկիրը երբեք և ոչ մի ձևով չի դառնա Միացյալ Նահանգների մաս:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031