Skip to main content

Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց

Լրահոս

«Կոնկրետ ասեք՝ ե՞րբ ԵՄ հետ վիզաները կազատականացվեն». «Իրավիճակը գոհացուցիչ չէ, բայց փորձը ցույց է տալիս՝ 6 տարի կտևի». քննարկում՝ ԱԺ-ում

Այդ ոլորտը երևի միակ ոլորտն է, որտեղ չենք կարող ասել, որ բավարարված ենք համագործակցությունամբ, դա վիզաների հեշտացման պայմանագրի ոչ լիակատար իրականացումն է, բողոքները բազմաթիվ են և չեն նվազում: Այս մասին Եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին՝ Ձեր գնահատականով ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ վիզաների ազատականացման առումով՝ ժամկետների մասով:

Փոխնախարարը նշեց, որ փորձեր արվում են, բանակցում են տարբեր երկրների հետ, հարցը մասամբ կարող է բարելավվել նոր հյուպատոսություններ բացելու արդյունքում, այնուամենայնիվ, իրավիճակը գոհացուցիչ համարել հնարավոր չէ։

«Ես կուզենայի հիմա ստույգ ասել, որ կավարտենք երկու կամ երեք տարվա ընթացքում, բայց իսկապես դա ոչ հնարավոր է, ոչ էլ տեղին: Եվրամիության գործընկերները միշտ խուսափում են դեդլայներ, կոնկրետ թվեր նշելուց, բայց այստեղ կարող ենք դիտարկել այլ երկրների փորձը, որ նման գործընթացները տևում են 3-6 տարի: Մենք բավականին լավ ենք պատրաստվել այդ բանակցություններին, մեր բոլոր գործընկերները տարբեր գերատեսչություններում, կարծում եմ՝ լավ պատրաստ են, մենք արդեն փորձում ենք մի շարք քայլեր անել մինչ բանակցությունների մեկնարկը, և այս անգամ եվրոպական գործընկերները նշել էին, որ պատրաստության առումով հաճելիորեն զարմացած են»,- պարզաբանեց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ցավում է՝ չի կարող նշել կոնկրետ տարի, բայց վստահեցրեց, որ գործընթացն առավել արագ կանցնի, քան մի շարք այլ երկրների դեպքում։ Եվ «Իսկապես այս հարցը շարունակում ենք պահել մեր օրակարգում: Ես անձամբ հանդիպում չկա, որ չանդրադառնամ այս խնդրին, որ անգամ մինչև ավարտը բանակցությունների որոշակի բարելավում լինի իրավիճակի»,- շեշտեց Հովհաննիսյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև