Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Կինը զուգընկերոջ առջև հղիություն կեղծելու համար դատապարտվել է ազատազրկման

Բրիտանուհին, ով երկու անգամ կեղծել է, որ հղի է՝ խաբելով իր զուգընկերոջը, բանտարկվել է: Այս մասին գրում է The Guardian-ը։

Ստաֆորդշիրի բնակչուհի, 23-ամյա Լիբի Վերնոնը առցանց մի երիտասարդի ասել է, որ նախկին զուգընկերոջից հղի է երկվորյակներով, ով իբր դաժան է վարվել իր հետ: Նա նաև հայտարարել է, որ սեփական տուն ունի։ Սակայն, ինչպես պարզվել է, նրա խոսքերը սուտ են եղել։ Այդ մասին անտեղյակ նոր ծանոթը համաձայնել է նրա երեխաներին միասին մեծացնել, սակայն ավելի ուշ աղջիկը նրան ասել է, որ սաղմերից մեկը դադարել է զարգանալ, ինչից հետո զույգը քննարկել է կորուստը և միասին վշտացել։

2023 թվականի դեկտեմբերին Վերնոնը տղամարդուն ուղարկել է նորածին երեխայի լուսանկարը սպիտակ գլխարկով, որի վրա գրված է եղել․ «Ինչ-որ մեկը ցանկանում է հանդիպել քեզ», իսկ ավելի ուշ ուղարկել է երեխայի լուսանկարները մեքենայի նստարանին և օրորոցում: Ավելի ուշ երիտասարդ մորից «շնչակտուր հաղորդագրություն» է եկել, որտեղ ասվում էր, որ երեխան դադարել է շնչել։ Նրա խոսքով՝ շտապօգնության մեքենան երկուսին էլ տեղափոխել է հիվանդանոց, սակայն երեխային փրկել չի հաջողվել։

2024 թվականի ձմռանը զույգը մտերմացել է, և Վերնոնն ասել է իր զուգընկերոջը, որ նա նորից հղի է և նորից երկվորյակների է սպասում։ Այնուհետև երիտասարդը գտել և կահավորել է մի տուն, որտեղ նա ենթադրում էր, որ նրանք կապրեն իրենց երեխաների հետ: Սակայն խնամքով ծրագրված խաբեությունը բացահայտվել է, երբ աղջիկը կեղծ փորով ներկայացել է ծննդատուն։

Բրիտանուհին չի կարողացել պատասխանել նման պահվածքի պատճառների մասին հարցին։ Դատարանը նրան դատապարտել է վեց ամսվա ազատազրկման։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031