Skip to main content

Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան

Լրահոս

Երկրպագուների երեկվա պահվածքը չի նշանակում, որ լարվածություն ունենք մեր հայ ընկերների հետ. Թբիլիսիի քաղաքապետ

Երեկ Թբիլիսիում կայացած խաղից հետո երկրպագուների պահվածքը չի նշանակում, որ մենք լարվածություն ունենք մեր հայ ընկերների հետ. այս մասին ասել է քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մեկնաբանելով ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում կայացած Վրաստան-Հայաստան խաղից հետո վրացի երկրպագուների մարզադաշտ մտնելու ու հայերի նկատմամբ անհարգալից պահվածք դրսևորելու աղմկահարույց դեպքին: Այս մասին գրում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:

«Իհարկե, այն, ինչ եղավ, տհաճ էր, բայց սա ֆուտբոլ է, և ֆուտբոլում նման փաստեր լինում ենբ՝ երկրպագուները բախվում են իրար։ Սա չի նշանակում, որ մենք լարված հարաբերություններ ունենք մեր հայ ընկերների հետ։ Դա վատ փաստ էր, բայց, իհարկե, դա չի ազդում և չի կարող ազդել մեր ընկերների, քույրերի և եղբայրների հետ հարաբերությունների վրա»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հյուրընկալվել է Վրաստանի ընտրանուն։Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր Վրաստանի հավաքականի հաղթանակով՝ 3։0 հաշվով։ Իսկ երեկվա հանդիպումն էլ ավելի գոլառատ էր ստացվել և ավարտվել տանտերերի խոշոր՝ 6-1 հաշվով հաղթանակով։

Ազգերի լիգայի անցումային Վրաստան-Հայաստան խաղից հետո վրացի երկրպագուների մարզադաշտ մտնելու ու անհարգալից պահվածքի պատճառով Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտը կարող է որակազրկվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ  եթե ՈՒԵՖԱ-ն որակազրկի վրացիներին անհարգալից պահվածքի համար, ապա երկրպագուները ներկա չեն լինի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև