Skip to main content

«Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել

Լրահոս

«Սրտի հետ կապված լուրջ խնդիր ունեմ, միայն փոխպատվաստումը կօգնի, բայց ես դրան չեմ գնա». Զառա Արամյանը՝ կյանքի բարդ փուլի և եթերից հեռանալու մասին

Հաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանի առողջական խնդիրների մասին լուրերը դեռ նախորդ տարի տարածվեցին համացանցում: Այդ ընթացքում և՛ Զառան, և՛ նրա դուստրը՝ Էլեն Գասպարյանը հրաժարվում էր մանրամասներ հաղորդել:

Tert.am Life-ի հետ զրույցում, երկար լռությունից հետո Զառա Արամյանը խոսել է առողջական լուրջ խնդիրների, կյանքի բարդ փուլի ու եթերում չլինելու պատճառների մասին:

«Շնորհակալ եմ երկրպագուներիս, որ մտահոգված են իմ լինել չլինելով:

Չեմ կորել, բավական ակտիվ եմ սոցիալական ցանցում և պարբերաբար անդրադառնում եմ արվեստին վերաբերող ու տարբեր հետաքրքիր հարցերի»,- մեզ հետ զրույցում ասաց Զառա Արամյանն ու նշեց, որ բավական երկար ժամանակ՝ մոտ 2 տարի եթերում չէ:

«Անկեղծ լինեմ, ինձ համար էլ է շատ բարդ, որովհետև կյանքիս շատ կարևոր հատված՝ մոտ 35 տարի շատ ակտիվ եթերում եմ եղել: Այնպես ստացվեց, որ հիմա չեմ կարողանում լինել եթերում:

Այս տարի լրանալու է 55 ամյակս, 21 տարեկանից եթերում եմ եղել: Ե՛վ բարդ է, և՛ մյուս կողմից էլ մտածում եմ, որ վաղ թե ուշ պետք է թողնել եթերը, որովհետև մեր երիտասարդներն ավելի լավն են, ազատածին են, կիրթ ու կրեատիվ են»,- նշեց մեր զրուցակիցը:

Զառա Արամյանը եթերում չէ, քանի որ առողջական լուրջ խնդիրներ ունի և կյանքի բավական բարդ շրջան է հաղթահարում:

«Սրտի հետ կապված առողջական լուրջ խնդիրներ ունեմ և շատ բարդ շրջան եմ անցնում: Կարող է օգնել միայն սրտի փոխպատվաստումը, բայց ես դրան չեմ գնա: Ինչքան շնորհել է Աստված, այդքան էլ կապրեմ: Ջանում եմ, որ ապրեմ բարի և արժանապատիվ:

Խնդիրը լուծված չէ, երբ սուր վիճակ է լինում, պառկում եմ իմ բժշկի՝ Խաչիկ Համբարձումյանի մոտ: Սուր վիճակն անցնում է, մինչև սկսվում է հաջորդ սուր վիճակը»,- Tert.am Life-ի հետ զրույցում պարզաբանեց Զառա Արամյանը:

Դիմելով իր հեռուստադիտողին և բոլոր այն մարդկանց, ովքեր այս ընթացքում գրում և անհանգստանում են, Զառա Արամյանը անկեղծացավ.

«Իմ սիրելի հեռուստադիտողներ, հետևորդներ, ամբողջ կյանքում փորձել եմ ձեզ գոհացնել ու լավ տրամադրություն պարգևել: Չեմ ուզում տարածված բառեր ասել, բայց իրկանում բոլորիդ շատ սիրում եմ և վայելում եմ ձեր սերը: Ձեր մտահոգությունն ու անհանգստությունն ինձ ուժ են տալիս:

Մաղթում եմ բոլորիս խաղաղություն թե՛ երկնքում, թե՛ հոգիներում: Սիրում եմ Ձեզ, ընդմիտ Ձեր՝ Զառա Արամյան»,- ամփոփեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031