Skip to main content

Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Լրահոս

2026թ-ից հետո ձեզ ահավոր ժամանակներ են սպասվում, դրա համար ասում ենք՝ ձեր խոստումը կատարեք. Աղվան Վարդանյան

Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ն կարգախոս ուներ՝ «Ասե՛ք, կանենք», այսինքն պիտի քաղաքացիներն ասեին, ՔՊ-ն էլ աներ, հիմա մենք ասում ենք՝ ձեր ասածը, ձեր խոստացածը կատարեք: Այս մասին ԱԺ նսիտում ասաց «Հայաստան» խպմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Չենք խոսում բոլոր մյուս խոստումների մասին, որոնք ձախողել եք, կոնկրետ խոսում ենք շուրջ 500 հազար մեր կենսաթոշակառուների մասին։ Բերել եք, դրել ենք ձեր առաջ, ասում ենք՝ խոստացել եք, պարտավորվել եք, կատարեք։ Ինչո՞ւ ենք ասում օրենքով կատարեք, որովհետև վաղը դուք չեք լինելու, ուրիշ իշխանություն է լինելու, և արևը արևելքից դուրս է գալու, արևմուտքում մայր է մտնելու, բայց պարոն Արշակյանն այստեղ նստած չի լինելու, որպեսզի ցանկացած կառավարություն այս պարամետրերը բավարարի»,- ասաց նա։

Վարդանյանը նշեց, որ հիմա իր ձեռքի տակ կա մի քանի ցուցանիշ, սկսած 99 թվականից։ «Տեսե՛ք, 99 թվական՝ միջին կենսաթոշակի չափն աշխատանքային 4,225 դրամ, չեք հիշում, չէ՞, 2008 թվականին այդ կենսաթոշակի չափը եղել է 22,500 քանի դրամ, այսինքն հինգ անգամ, 500%-ով ավելացել է և 2008 թվականին ավելացրել է կենսաթոշակները 68.6%-ով։ 2008-2018, 2008-ին ասացի արդեն 22,500, 2018-ին 40,113 դրամ, այսինքն՝ մոտ երկու անգամ՝ 100%-ով:

Հիմա նայեք ձեր գործունեության յոթ տարիները. 18 թվական, 40,000 դրամ, 23 թվական, դեռ 23-ն եմ ասում, 49,000, որովհետև էլի չի բարձրացել դրանից հետո 49,000 դրամ, տիկին Հերիքնազի ասած 22%-ը 500%, 100% և 22% : Իմ շատ սիրելի տիկին Հերիքնազն ասում է՝ օրենքը ինքնանպատակ է, ոչինչ չի տալիս, ձեզ ոչինչ չի տալիս, մեր 500 կենսաթոշակառուներին տալիս է կոնկրետ արդյունք: Ի՞նչ է նշանակում ոչինչ չի տալիս: Հարգելի գործընկերներ, ես չեմ բացառում, որ էլ ինչ-որ քայլեր կձեռնարկեք մինչև 26 թվականը, որովհետև ձեզ ահավոր ժամանակներ են սպասում, բայց մենք ուղղակի ձեզ պարտադրում ենք՝ ձեր խոստումները կատարեք և ասում ենք մեր քաղաքացիների անունից, ձեր տասնյակ ու տասնյակ ձախողված խոստումներից այս մեկը ևս դուք ձախողել եք»,- հայտարարեց պատգամավորը:

Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Պետական կենսաթոշակի մասին օրենքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Նախագիծը ներկայացրել է «Հայաստան» խմբակցությունը:

Հիմնական զեկուցող «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, առաջարկվում է, որ 2026-ի հունվարի մեկից նվազագույն կեսնաթոշակի չափը սահմանել այնպես, որ այն պակաս չլինի պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից:

Հարակից զեկուցող ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն էլ հայտարարեց, որ իրենց համար կարևոր նպատակ է, որ նվազագույն կենսաթոշակը և միջին աշխատանքային կենսաթոշակը համապատասխանաբար հավասարեցնել պարենային զամբյուղին և սպառողական զամբյուղին. ավելին, հավասարեցնել պարենային և սպառողական զամբյուղի արժեքը: Նա ասաց, որ 22 տոկոսով իրենց իշխանությունը բարձրացրել է կենսաթոշակների չափը:

Հանձնաժողովը բացասական եզրակացութուն է տվել նախագծին: Տիգրանյանը կոչ արեց ՔՊ-ականներին դեմ քվեարկել նախագծին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031