Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

Իմ թուղթը լիազորություններ չունի, որ ես փորձեմ դիմել քաղաքացիություն ստանալու համար, տղա ես, ապացուցիր. Արտյոմ Ղարաղազարյանը՝ Սարիկ Մինասյանին

Երեկ Սարիկ Մինասյանը  հայտարարել է, որ ես դիմել եմ Թուրքիայի քաղաքացություն ստանալու համար, որի պատասխանը մինչև այսօր երեկոյան պիտի տա՝ մինչև ժամը վեցը: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանը:

«Եթե չապացուցեց, ես կհամարեմ, որ ինքն օդի մեջ խոսացող մարդ է, ես իր մակարդակին չեմ իջնի օրինակ, իռոնյաներով խոսեմ: Ես այդ թուղթը նախ չունեմ,  թուղթ եմ ունեցել,  որի շրջանակներում ես կարողացել եմ այդ երկիրը մտնել, դուրս գալ իմ գործունեությունը  ծավալել: Քանի որ իմ գործերը  կապված են այդ երկրի հետ ու մյուս կողքի երկրների հետ, ունեմ մեքենաներ, որոնք զբաղվում են կարգոյով, ես այնտեղից Ռուսաստանի և մյուս երկրների հետ կարգոներով եմ զբաղվում, ժամանակ է եղել, որ ես այնտեղ երկու ամիս մնացել եմ, երեք ամիս մնացել եմ իմ գործերիս հետ կապված։ Այդ պատճառով ես ունեցել եմ այդ թուղթը, նորից եմ կրկնում, ունեցել եմ» -ասաց Ղարաղազարյանը:

Ղարաղազարյանի խոսքով՝ այդ թուղթը հնարավորություն իրեն չի տալիս ստանալու Թուրքիայի քաղաքացիություն և օրինական աշխատանք ունենալու հնարավորություն՝ այլ միայն այնտեղ մնալու հնարավորություն:

«Իմ թուղթը  ընդհանրապես այդ բաների հետ կապ չունի։ Իմ թուղթը լիազորություններ չունի, որ ես փորձեմ դիմեմ  քաղաքացիություն ստանալու համար:  Տղա ես, ապացուցիր, չապացուցեցիր, քո լեզվով, քո ժարգոններով ասում եմ, դու ֆուֆլո ես»- եզրափակեց Ղարաղազարյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև