Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

150 հազար մարդու խախտված իրավունքների վրա կառուցված խաղաղությունն անարդյունավետ է, անարդար և անիրագործելի. Արցախի ՄԻՊ (տեսանյութ)

Արցախի ժողովրդի  հավաքական, անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքն անառարկելի է և անօտարելի: Այս մասին տեսաուղերձում ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Բռնի տեղահանությանը հաջորդած մեկուկես տարվա ընթացքում այն իր ամրագրումն է ստացել ինչպես միջազգային դատական ատյանների, այնպես էլ՝ միջազգային քաղաքական մակարդակում: Իրավունքը մնում է թղթի վրա, եթե բացակայում է այն պաշտպանելու հանձնառությունը:

Միջազգային հարթակներում այս ուղղությամբ տարվող աշխատանքները պարտադիր կերպով պետք է զուգորդվեն ՀՀ-ի կողմից այս հարցը բանակցային գործընթացի օրակարգում ներառելու հրամայականով:

Դա է հուշում հակամարտության տրամաբանությունը, պատմությունը և Արցախի ժողովրդի  իրավունքների պաշտպանության հարցում ՀՀ-ի ստանձնած պատասխանատվությունն ու պարտավորությունը:

150 հազար մարդու խախտված իրավունքների վրա կառուցված խաղաղությունն  անարդյունավետ է, անարդար և անիրագործելի:

Մարտի 29-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի Ազատության հրապարակում մենք պետք է միասնաբար կանգնենք, վերահաստատենք հայրենիք վերադառնալու մեր ցանկությունը և պահանջենք ՀՀ-ից և միջազգային հանրությունից պատշաճ քայլեր ձեռնարկել մեր խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ»,-ասել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031