Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները , Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել | Հովիկ Աբրահամյանի մասով ունենք առանձին քրեական վարույթ, ԱՆԻՖ-ի զարգացումների մասին առաջիկայում իրազեկմամբ հանդես կգանք. Նալբանդյանի մասով ևս քրեական վարույթ է քննվում. Վարդապետյան | Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ավանի գրասենյակ. կան ձերբակալվածներ | Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, ապա կբարձրանա 7-10 աստիճանով | Հայ յոթ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում

Լրահոս

Իշխանությունը խոստացել է բանակցել խաղաղության համար, իսկ իրականում ժամանակ է շահել՝ ապահովելու Ադրբեջանի պարտադրված պահանջները. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը չի ստորագրում Հայաստանի հետ բանակցված փաստաթուղթը, որովհետև հայաստանյան իշխող ուժի պարտվողական քաղաքականության հետևանքով, վերջինիս քաղաքական ախորժակը զգալիորեն բացվել է: Ներկայումս Ադրբեջանը վերախմբագրում է Հայաստանին իջեցվող պահանջների հերթական խմբաքանակը, իսկ իր գործողությունների լրջությունն ի ցույց դնելու նպատակով, նաև լարվածություն հրահրում առաջնագծում: Ադրբեջանը սահմանագծին լարվածություն հաղորդելով հետևյալ խնդիրներն է լուծում: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում՝ հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց  «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Առաջին` սպառնում է, որ Հայաստանի կողմից իր նոր նախապայմանների չկատարումը առաջնագծում կմեծացնի լարվածությունը՝ իր հետ բերելով սադրանքի ու ագրեսիայի տարբեր դրսևորումներ: Երկրորդ` սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ ահաբեկչական գործիքակազմ կիրառելով փորձում է ազդեցություն ապահովել հայ հասարակության վրա: Երրորդ` 44-օրյա պատերազմի, Հայաստանի դեմ իրականցված ագրեսիաների և օկուպացման քաղաքականության հետևանքները չմարսած, Ադրբեջանը փորձում է հոգեբանական գրոհներ իրականացնել ՀՀ զինված ուժերի վրա: Իրավիճակն առավել անկանխատեսելի և անորոշ է դարձել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախ Հայաստանի իշխանությունը հրաժարվում է հրապարակայնություն ապահովել նույնիսկ բանակցված ու ստորագրման ենթակա փաստաթղթի հարցում՝ ահագնացնելով հանրության այն սպասումները, որ Հայաստանի համար հերթական կապիտուլյացիան է նախապատրաստվել:

Երկրորդ, Հայաստանի իշխանությունը թաքցնում է առաջնագծում առկա օբյեկտիվ իրադրությունը և հանրության որևէ էական տեղեկություն չի փոխանցում կուլիսներում ընթացող շփումների մասին: Իշխանության մտահոգություններն, իհարկե, հասկանալի են: Բարդ և վտանգավոր է հանրությանն ասել այն իրականությունը, որը տարիներ շարունակ նենգափոխվել և լրիվ այլ նրբերանգներով է ներկայացվել: Իշխանությունը խոստացել է բանակցել խաղաղության համար, իսկ իրականում ժամանակ է շահել՝ ապահովելու Ադրբեջանի պարտադրված պահանջները, որոնք գնալով առավել խոցելի են դարձրել Հայաստանն ու Հայաստանի քաղաքացուն: Թուրք-ադրբեջանական բարեհաճության աղերսումն այս ընթացքում իշխանության համար ունեցել է մեկ նպատակ՝ սեփական անվտանգության և իշխանության երկարաձգման երաշխիքների ապահովում, որի դիմաց զիջվել է և ՛ ՀՀ ինքնիշխանությունը, և ՛ տարածքային ամբողջությունը, և ՛ ոտքի կանգնելու հնարավորությունը:

Սա ՛ է իշխանության հռչակած խաղաղության միֆը և նրա նկարած քարոզչական փուչիկը, որը ասեղի մեկ շարժումով առոչինչ է դառնում»,- նշել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև