Երկրաշարժ է տեղի ունեցել | Հայաստանում ծանրամարտը պարզապես սպորտ չէ, այն ժառանգություն է․ Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիա | Մեր տղաներն այնքան հզոր են, որ արդեն միմյանց դեմ են պայքարում. Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է չեմպիոններին և շնորհակալություն հայտնել մարզչական կազմին | Ռոզա Ծառուկյանի մաղթանքը՝ Սուրբ Հարության տոնին (Տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուրբ Զատիկը Մխիթարի սիրելի տոնն էր. Աստղ Գալեյան | Տեսնում ենք ինքնահռչակ լուսավորիչներ, որ անկրթության աղաղակող շքահանդեսում գիտելիք են վաճառում. Արշակ Սրբազան | Արթուր Դավթյանը նվաճել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի դրոշը` Երուսաղեմի տաճարում | Նիկոլի լարած թակարդը մի՛ ընկեք․ Արթուր Խաչատրյան | Տեր, ես Քո ամենաառատ ողորմության շնորհիվ կմտնեմ տունդ և Քեզ վայել ակնածանքով կերկրպագեմ Սուրբ տաճարիդ մեջ․ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է Սաղմոսով | ՈՒՂԻՂ. Ճրագալույցի Սուրբ Պատարագով սկսվում է Հարության տոնը | Առաջարկվում է փոխել զինվորական ծառայության սահմանային տարիքը | Ծաղկահովիտ գյուղում այրվել է անասնակեր | Ուկրաինայի հետ բնական պաշարների գործարքը կապ չունի ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հետ․ Պետդեպ | Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ռուսաստանում էր

Լրահոս

ԱԳՆ-ում կայացել է Արաղչիի գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, նախաբանը գրել է Արարատ Միրզոյանը

ՀՀ ԱԳՆ-ում կայացել է ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը. քաղաքական և դիվանագիտական բանակցությունների սկզբունքներն ու կանոնները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Հայտնում են ԱԳՆ-ից:

Միջոցառմանն իր խոսքում նախարար Միրզոյանը նշել է.

«Այս պատերի ներսում, այս գրքի շնորհանդեսը պատահական չէ։ Սա ևս մեկ ապացույց է Հայաստան-Իրան փոխըմբռնման, բանակցության ուժի իմաստավորման, և, իհարկե, անխախտ բարեկամության:

Մեր երկու երկրները, ապրելով իսկապես բարդ տարածաշրջանում, անցնելով պատմության տարբեր հորձանուտների միջով՝ առանձնակի կարևորություն են հաղորդում դիվանագիտությանը՝ այն համարելով անվտանգության և կայունության ապահովման կարևորագույն գործիք:

Նախարար Արաղչիի գիրքը կրկին փաստում է, որ միջազգային և տարածաշրջանային բնույթի հարցերի կարգավորման արդյունավետ բանաձևը դիվանագիտությունն է, և ես լիովին կիսում եմ այս մոտեցումը։

Դոկտոր Արաղչին իր գրքում նշում է. «Դիվանագիտությունը խաղ չէ, որտեղ պարտադիր պետք է հաղթել, այն գործընթաց է, որտեղ պարտադիր պետք է հասկանալ դիմացինին»։ Կարծում եմ սա առանցքային, հիմնարար դրույթ է, առանց որի գիտակցման հնարավոր չէ դիվանագիտական լուծումներ ակնկալել և փնտրել:

Այս աշխատությունը ոչ միայն նկարագրում է բանակցային գործընթացի տեխնիկական մանրամասները, այլև վերլուծում է դիվանագիտության հոգեբանական, քաղաքական, ազգային, մշակութային շերտերը։ Հեղինակը կարծես բացում է դուռը և ներս է ուղեկցում բանակցային դռներից այն կողմ ընթերցողին՝ ծանոթացնում է բանակցությունների ընթացքին, նրբություններին, մատնանշում է յուրաքանչյուր բառի կարևորությունը և նաև չարտաբերած խոսքի արժեքը:

Ես ուրախությամբ պետք է նշեմ, որ գրքի հայերեն թարգմանությունը հնարավորություն կտա նաև հայ երիտասարդներին և հայ դիվանագետներին ընդլայնել բանակցային հմտությունների վերաբերյալ իրենց գիտելիքները, և ընդհանրապես կդառնա աշխատանքային ձեռնարկ բոլոր նրանց համար, ովքեր գերադասում են փոխըմբռնումը և համերաշխությունը:

Նախարար Արաղչիին մաղթում եմ ստեղծագործական նոր հաջողություններ: Շնորհավորում եմ»:

Նշենք, որ գրքի նախաբանը գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Գրքի շնորհանդեսին խոսքով հանդես են եկել նաև նախարար Արաղչին և ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև