Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Լրահոս

«Ազատություն» ռադիոկայանը կստանա Կոնգրեսի կողմից հատկացված դրամաշնորհի մի մասը

Միացյալ Նահանգների Գլոբալ ԶԼՄ-ների գործակալությունը (USAGM) համաձայնել է «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան» մեդիա կորպորացիային վճարել  Կոնգրեսի կողմից հատկացված միջոցների մի մասը, մարտի 25-ին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը:

USAGM-ի որոշման մասին հայտնի է դարձել մեկ օր առաջ՝ գործակալության ղեկավարության դեմ կորպորացիայի հայցի վերաբերյալ դատական ​​նիստից առաջ։ Հայցը կապված է USAGM-ի՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան»-ի ֆինանսավորումը դադարեցնելու փորձի հետ:

«Միացյալ Նահանգների Գլոբալ ԶԼՄ-ների գործակալությունը ձեռնարկել է անհապաղ վարչական քայլեր՝ վճարումը սկսելու համար», — ասվում է USAGM-ի նամակում: Սա նշանակում է, որ «Ազատություն» ռադիոկայանը կստանա 7,46 մլն դոլար, որը կընդգրկի մարտի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածը։ Միջոցները պետք է փոխանցվեն մինչև մարտի 26-ը, իսկ ռադիոկայանը դրանք կստանա մինչև ամսվա վերջ։

«Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան»-ը դատական ​​կարգով պահանջում է վճարել 2025 բյուջետային տարվա դրամաշնորհի մնացած մասը: Մեդիա կորպորացիան նաև պահանջում է ֆինանսավորումը դադարեցնելու նախնական արգելք սահմանել: USAGM-ի փաստաթղթերի համաձայն՝ մեդիա կորպորացիայի 2025 թվականի բյուջեի պահանջը կազմել է 153 միլիոն դոլար։

«Ազատություն» ռադիոկայանը անկախ մեդիա կորպորացիա է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից USAGM-ին դրամաշնորհի միջոցով: Մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել յոթ դաշնային գործակալությունների, այդ թվում՝ USAGM-ի կրճատումների մասին։ Դրանից հետո «Ամերիկայի ձայնը» հայտարարել է աշխատանքի դադարեցման մասին, դրա աշխատակիցները սկսել են աշխատանքից ազատման մասին ծանուցումներ ստանալ։ «Ազատություն» ռադիոկայանը պաշտոնապես չի հայտարարել աշխատանքի դադարեցման մասին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031