Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

Արցախցիների կազմակերպած հանրահավաքը սկսել է անհանգստացնել իշխանություններին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Ազատության հրապարակում արցախցիների կազմակերպած հանրահավաքը սկսել է անհանգստացնել իշխանություններին։ Եվ քանի որ արցախցիները ողջ կազմակերպչական հարցերը քաղաքական գործիչների փոխարեն դրել են հասարակական սեկտորի ներկայացուցիչների ուսերին ու այդ նպատակով ձեւավորել են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ, ապա իշխանություններին մինչ այս պահը չի հաջողվում բռնել ու շինծու մեղադրանքներ առաջադրել Արցախի նախկին պաշտոնյաներին։ Ուստի որոշել են պառակտիչ գործողություններ ծավալել հենց արցախցիների միջոցով։ Մեզ պատմեցին, որ ՀԿ որոշ ներկայացուցիչներ կազմակերպչական քննարկումների ժամանակ փորձել են սլաքները ՀՀ իշխանություններից տեղափոխել դեպի ՄԱԿ-ի եւ այլ միջազգային պատասխանատուների կողմը, թե` մենք ՀՀ իշխանություններից չպետք է պահանջներ ունենանք, Բաքվում պահվող գերիների, մեր վերադարձի իրավունքի համար պետք է պահանջներ ներկայացնենք ՄԱԿ-ին, ՀՀ-ում հավատարմագրված արեւմտյան դեսպաններին:

Սակայն այդ փորձերը մերժվել են: Եվ ոմանք հրապարակային հայտարարություններ են արել, թե չեն մասնակցելու հանրահավաքին: Իրականում արցախցիների այս հավաքը, սոցիալական խնդիրներից զատ, նաեւ քաղաքական օրակարգ է առաջ տանելու: Թեեւ կենտրոնում ապրիլի 1-ից արցախցիներին հատկացվող 40 հազարների դադարեցման հարցն է եւ բնակարանների ապահովման ռեալ ծրագրի պահանջը, քանի որ գործող ծրագրով բանկերն արցախցիներից կանխավճար են պահանջում՝ հաշվի չառնելով պետության տված սերտիֆիկատները»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031