«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել

Լրահոս

Մեծամասնության արկածախնդրությունը շարունակվում է. «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց ԵՄ-ին վերաբերող նախագծի քվեարկությանը

Մեծամասնության արկածախնդրությունը շարունակվում է: Այս մասին խորհրդարանում Եվրոպական Միության անդամակցության գործընթացի սկզբի մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորը նշեց, որ իրենց դիրքորոշումը ոչ միայն մնացել է անփոփոխ, այլ ավելի է ամրապնդվել իրենց խոսքերի ճշմարտացիությունը։ «Հայաստան և ԵՄ հարաբերությունները պետք է ունենան բնականոն զարգացման ընթացք, ինչի հիմքը CEPA համաձայնագիրն է և այս ուղղությամբ Հայաստանի իշխանություններն ուղղակի անգործության են մատնված, ամենապարզ օրինակը վիզաների ազատականացման շրջանակներում է: Ոչ մի նորմալ գործողություն չեն ձեռնարկում այս ուղղությամբ, էլ չասած՝ հսկայական ճանապարհային քարտեզը, որ կա ու այս ուղղությամբ բան չեն անում»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ նման աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում կտրուկ շրջադարձը, երբ երկրի քաղաքականությունը տեղափոխում է լրիվ ուրիշ հարթություն, որը լի է վտանգներով, շատ դաժան ու իմ խորին համոզմամբ նաև վտանգավոր դրսևորումներ ունի։

«Մյուս կարևոր դիտարկումն այն է, որ ՀՀ-ն ներկայումս շատ հեռու է Եվրոպական Միության անդամակցության նույնիսկ թեկնածուի կարգավիճակի համար պահանջվող Կոպենհագենյան չափանիշներից: Այս չափանիշներին մոտենալու համար մեծ քայլեր պետք է իրականացվեն, առաջին հերթին, ինչպես նշեցինք, հենց CEPA համաձայնագրի շրջանակներում, և այսօր ամպագոռգոռ հայտարարություններ անել և այն էլ բերել այսպիսի մի, ըստ էության, հայտարարություն, բայց ոչ օրենք և պարտադրել Հայաստանի պառլամենտին նման օրենքի ընդունումը, դա մերժելի է»,- ասաց նա:

Մինասյանը նշեց, որ Սահմանադրությունը հստակ պահանջ է սահմանում՝ անդամակցությունը հանրաքվեով պետք է իրականացվի, մնացած ամեն ինչը ձևական է, ավելին, բոլոր իրավասությունները, բացառիկ իրավասությունները Հայաստանի կառավարությանն են տրված այդ բանակցությունները վարելու և ոչինչ չի խանգարում այսօր նորմալ ընթացքով տանելու համար։

«Եվ վերջում, շատ կարևոր է անդրադառնալ նաև հենց իրավական ասպեկտին: Ես, իհարկե, սա օրենք չի, սա օրենքի որևէ չափանիշի չի բավարարում: Սա մի բաժակաճառ է հայտարարության տեսքով, որը բացարձակ կապ չունի օրենքի՝ որպես վարքագծի պարտադիր, համապարտադիր նորմ պարունակող և պետության հարկադրանքով գործող կամ ներդրվող գործողությունների հետ։ Դա օրենքի տրամաբանությունից դուրս է»,- ասաց նա:

Մինասյանը, ավարտելով խոսքը, ևս մեկ անգամ արձանագրեց, որ այստեղ էլ, ինչպես միշտ, կառավարության առաջարկները հետևողականորեն չտարվեցին առաջ, նույնիսկ երկրորդ ընթերցման ժամանակ կառավարությունը ներկայացրել է առաջարկություններ, որոնք նորից, թե առաջին, թե երկրորդ ընթերցման ոչ մի բանի տեղ չի անցել։

«Մեր խմբակցությունն, ինչպես որ հայտարարել ենք, զերծ մնալով նաև տարբեր տիպի ավել-պակաս զրույցներից՝ նորից հայտարարում ենք, մենք չենք մասնակցելու քվեարկությանը»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև