Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

Աղազարյանին 300 հազար դոլար են առաջարկել․ կաշառքի 2 գործ կա. Վարդապետյանն Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիր ներկայացրեց ԱԺ-ին

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդություն է ներկայացնում ԱԺ-ին պատագամվոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու համար:

«Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Միջնորդագիրը պաշտոնապես ուղարկված է Ազգային ժողով և հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում։

Քրեական վարույթի համաձայն, հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սլավիկ Կարապետյանը իր կնոջ հոր, Աշոտիկ Կամավոսյանի խնդրանքով, 2023 թվականի օգոստոսի 8-ին դիմել է իր մտերիմ Սլավիկ Պողոսյանին, որպեսզի նա իր հերթին դիմի պաշտոնատար անձ հանդիսացող օրենսդիր իշխանության ներկայացուցչին` 200-ից 300,000 դոլար գումարի դիմաց օգտագործելու ՍԱՏՄ պաշտոնատար անձանց նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը, վերջինների կողմից իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով Աշոտի Կամավոսյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելու, այն է, առանց համապատասխան փաստաթղթերի կամ կեղծ փաստաթղթերով գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար»,- ասաց Վարդապետյանը։

Ստացված տվյալների համաձայն, օրենսդիր իշխանության ներկայացուցչի հետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, Աշոտիկ Կամավոսյանը և Սլավիկ Պողոսյանը նույն օրը մեկնել են Գեղարքունիքի մարզ, որտեղ Սլավիկ Պողոսյանը հանդիպում և քննարկում է ունեցել օրենսդիր իշխանության ներկայացուցչի հետ, ով ընդունել է վերոնշյալ առաջարկը։

«Քրեական վարույթով ստացված փաստական տվյալների հաշվառմամբ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը ներկայացրել է առևույթ հանցանքի մասին հաղորդում, որի հիման վրա 23 թվականի դեկտեմբերի 7-ին հակակոռուպցիոն կոմիտեում քրեական օրենսգրքի 438 հոդվածի երրորդ մասի երկրորդ կետով, 439 հոդվածի երրորդ մասի երրորդ կետով, 46,439 հոդվածի երրորդ մասի երրորդ կետով, 435 հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով, 436 հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով, 437 հոդվածի առաջին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 2024 թվականի նոյեմբերի 27-ին հակակոռուպցիոն կոմիտեում ստացվել է քննչական կոմիտեում քննվող մեկ այլ քրեական վարույթն իրականացնող քննիչի հաղորդումը, որով փաստվել է, որ քրեական վարույթի ընթացքում իրականացված թվային խուզարկության ժամանակ հայտնաբերվել են տեսաձայնագրություններ, որոնց ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արամ անունով քաղաքացին 2024 թվականի հունվարի 20-ին դիմել է Հայկ Նազարյանին՝ հայտնելով, որ 2021 թվականին մաս-մաս ընդհանուր 23,000 դոլար և 300,000 դրամ է տվել պաշտոնատար անձ հանդիսացող Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության ներկայացուցչին, իր օգտին գործողություններ կատարելու, այն է, իրավասու պետական մարմինների կողմից վթարային վիճակում գտնվող դպրոցը քանդելու թույլտվություն ստանալու, այդ հողատարածքի մի մասի վրա դպրոց կառուցելու, իսկ մյուս մասի վրա պաշտոնատար անձ հանդիսացող օրենսդիր իշխանության ներկայացուցչի օգնությամբ բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար»,- հայտնեց նա:

Ըստ Վարդապետյանի՝ Հաղորդման հիման վրա նույն օրը հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ, քրեական օրենսգրքի 435 հոդվածի երրորդ մասի երրորդ կետով և 436 հոդվածի առաջին մասով։ 2024 թվականի դեկտեմբերի 7-ին երկու վարույթները միացվել են։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031