«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել

Լրահոս

Հանրությունը դեռևս տեղյակ չէ, թե ինչի մասին են այդքան շահարկվող «17 կետերը». Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տևական ժամանակ չարչրկվող «խաղաղության համաձայնագրի» մասին անդադար խոսող իշխանությունը կարծես մոռանում է մեկ կարևոր բան։ Հանրությունը դեռևս տեղյակ չէ, թե ինչի մասին են այդքան շահարկվող «17 կետերը», ինչ հարցերի շուրջ են Ադրբեջանի հետ համաձայնության եկել, և ամենակարևորը՝ ինչ ենք զիջել, որ գերմանացի դիվանագետը դա բնորոշեց որպես «խիզախ զիջումներ», իսկ ՔՊ-ական մի ներկայացուցիչ էլ Հ1-ի տաղավարում նույն բառերով վերահաստատեց այդ ձևակերպումը։ Նման իրավիճակում թվում է, թե իշխանությունն իր հերթին վերածել է այս գործընթացը մի նոր «Գարնան 17 ակնթարթի»՝ «Համաձայնագրի 17 կետերի» անվան տակ։ Կարևոր է արձանագրել, որ վերջին երկու «խիզախ զիջումների»՝ «պետական սահմանին երրորդ երկրի ներկայացուցիչ չունենալու» և «միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու» մասին մենք առաջինը տեղեկանում ենք ադրբեջանական կողմից։ Փաստացի, Ալիևի վարչակազմն է հայտարարում, որ այս թեման արդեն փակված է, և որ իրենք եկել են վերջնական արդյունքի։ Այստեղ առաջանում է ևս մեկ լեգիտիմ հարց․ ստացվում է, որ իշխանությունները ստեղծել են այնպիսի միջավայր, որտեղ սովորական քաղաքացին սկսում է ավելի շատ հավատալ Ալիևին, քան Նիկոլին։ Ավելին, տպավորություն է, թե Ալիևը նույնիսկ ավելի անկեղծ ու ուղղախոս է, քանի որ նրա հայտարարած որևէ բան հայկական կողմը չի հերքում, այլ պարզապես գլխիկոր իրականացնում է։ Այս ամենը միայն մեկ բան է ապացուցում՝ իշխանությունը դարձել է Ալիևի «պատվավոր հյուպատոսը» Հայաստանում և փաստացի տանում է պանթյուրքիզմի առաջխաղացման քաղաքականություն»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև