Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Ի՞նչ պետք է շնչենք, դրա համար էլ այսքան քաղցկեղ կա. երևանցիները՝ հատվող հաստաբուն ծառերի մասին

Օդի բարձր ցուցանիշ ունեցող Երևանում թեղիները կլանում են փոշին ու ֆիլտրում օդը,  իսկ դա նշանակում է, որ արդեն շենքերի ճակատային մասերը տաքանալու են, իսկ ներսում բնակիչների ջերմային սթրեսն ավելի է շատանալու, որի հետևանքով կլինի արյան մակարդելիության բարձրացում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը՝ անդրադառնալով Թումանյան փողոցում տեղի ունեցած զանգվածային ծառահատումներին:

«Անցած  տարվանից  Երևանի տարբեր փողոցներում թեղիները կտրում,  փոխարենը տնկում են Նիդեռլանդներից ներմուծված սոսիներ կամ հուդայածառեր: Կտրում են առողջ ու պիտանի ծառեր, այնինչ քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաներ վստահեցնում էին, որ ոջլոտ, հիվանդ  ծառեր են հատում»,- ասաց  Վարդանյանը:

Երևանի քաղաքապետարանի դիմաց օրեր առաջ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ընդդեմ Երևանում իրականացվող ծառահատումների։ Քաղաքացիներն իրենց դժգոհությունն էին հայտնում Երևանի քաղապետարանի աշխատանքից՝ ընդգծելով, որ այն, ինչ իրականացնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, ծառերի՝ սպանդ է։ Փոխարենը քաղաքապետը հակադարձում է՝ ավելի քան 20 գիտնական կարծիք է հայտնել, որ թեղիները պետք է հատվեն ու նոր ծառեր տնկվեն:

Ավագանու անդամը նշեց, որ ստեղծված իրավիճակը կտրուկ ազդելու է  հատկապես սիրտ-անոթային հիվանդություն ունեցողների՝ սրտամկանի ինֆարկտ, ինսուլտ, ուռուցքային ու ալերգիկ հիվանդություններ ունեցողների վրա:  «Առանց այդ էլ,  ՀՀ-ում ԱՀԿ կողմից սահմանված միջինացված թույլատրելի սահմանաչափից շուրջ յոթ անգամ աղտոտված է մթնոլորտը»,- նշեց նա:

Վարդանյանը ծառերի գնումների ոլորտում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը ևս չի բացառում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031