ՈՒՂԻՂ. Սերժ Սարգսյանի գործով դատական նիստ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ընտրությունները լինելու են հայ լինել-չլինելու մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պառակտման թևերը հասան հայ ժողովրդի ինքնությանն ու պատմությանը. Լուիզա Սարգսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր պատմական հիշողությունը վերացնելու համատեքստում Թուրքիան պրագմատիկ խնդիր է լուծում. Նահապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա ընտրություն է «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի և ՀՀ-ի միջև | Համազգային ինստիտուտները կարող են մնալ կենսունակ միայն այն դեպքում, երբ արտացոլում են ամբողջ ազգի բազմաձայնությունը, այլ ոչ թե դրա մի փոքրիկ խմբակի քաղաքական հնարավորությունները. Հայր Պողոս | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է, վրացիների մոտ՝ թագավորը. սոցիոլոգ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձների շեշտադրումները | «Տնտեսական ազատության ինդեքս»-ը՝ Պապոյանի գնահատականներով. Ինչո՞ւ է թաքցնում իրական պատկերը | Ստամբուլում արգելվել է Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի միջոցառում անցկացնել | ՈՒՂԻՂ. Հանրային տրամադրությունները պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում | Երևանի հայտարարությունները երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին տարoրինակ են թվում. ՌԴ ԱԽ | Դաշինքի օգտահաշվի անվանումն է «Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ն բավարարել է Գոհար Մելոյանի դիմումը | Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. նրանք պատերազմnւմ էին 37 տարի. Ուիթքոֆ | Հայ բռնցքամարտիկների հաղթարշավը` Բրազիլիայում. Գրիգորյանի փայլուն նnկաուտը ու ևս երկու ուղեգիր

Լրահոս

Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել. Սերժ Սարգսյանի գրասենյակ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից 168.am-ը մեկնաբանություն խնդրեց մարտի 26-ին կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հերթական պոռթկումների վերաբերյալ՝ ուղղված բանավեճի իր առաջարկը մերժած ՀՀ նախկին երեք նախագահներին: Սերժ Սարգսյանի գրասենյակից մեզ պատասխանեցին.

«Իր աղետալի գործունեությանը տրված բոլոր գնահատականներից՝ ազգային անվտանգության վտանգի աստիճանի հասած նրա հոգեվիճակն ամենաշատը վատթարանում է կապիտուլյանտ բնորոշումից:

Ադրբեջանի հետ հիմա էլ բանակցություններում կրկնակապիտուլյացիայի ենթարկված անձը երեկ խղճուկ կապիտուլյացիայի ենթարկվեց նաև բանականության ու բարոյականության հետ անհավասար պայքարում:

Նրա հոգեկան անհավասարակշիռ վիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև իր իսկ պատճառով հաստատված ռազմաքաղաքական անհավասարակշռության հայելային արտացոլումն է, որը կապիտուլյանտը չի կարողանում թաքցնել Ալիևի պարտադրած ցածր նշաձողի ծանրության տակ մնացած վախերի պատճառով:

Ճամարտակելու փոխարեն նա միայն մեկ բան կարող է անել՝ հաղթահարել վախերը և հրապարակել ընդհուպ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը բանակցային գործընթացի բոլոր փաստաթղթերը:

Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև