Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան | Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ | Անկախ լրագրողների հետաքննությունը փաստացի հաստատեց Թաթոյանի ներկայացրած փաստերը․ Դավիթ Անանյան | Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի օրեր առաջ կայացրած որոշումը ևս մեկ անգամ հաստատում է Սամվել Կարապետյանի գործի բացառապես քաղաքական բնույթը․ Ռոբերտ Ամստերդամ | Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտեցին մեքենաներից կատարված գողությունները (տեսանյութ) | Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. ՔԿ | Նոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն է. «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) | Մենք Թուրքիայի կողքին ենք․ Ադրբեջանի ՊՆ | Լիբանանի խորհրդարանը երկարաձգել է իր լիազորությունները երկու տարով՝ Իսրայելի հետ պшտերազմի պատճառով | Երիտասարդների հետ հանդիպմանը խոստացանք, որ Ուժեղ Հայաստանում նրանք կկարողանան բնակարան գնել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին | Անհայտ կինը կրшկ է բացել երգչուհի Ռիհաննայի՝ Բևերլի Հիլզում գտնվող առանձնատան ուղղությամբ | Որպես «անկախական» է դիրքավորվում մի իշխանություն, ում օրոք Ռուսաստանից տնտեսական և Թուրքիայից քաղաքական կախվածությունը հասել է պատմական մաքսիմումի․ Աշոտյան | Մարտի 8-ը՝ ժպիտներով ու ծաղիկներով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները կանանց ծաղիկներ են նվիրել (տեսանյութ) | Որ պահը գա, ինձ ու Ասլանյանին վերապահվի բարձրագույն պատիվ վարչապետին ուղեկցել ԱԱԾ-ի «подвал», էլի կասեն՝ իրա պրոյեկտն եք. Աղազարյան

Լրահոս

Այս հարցը նրա իրավասության մեջ չէ, ուստի չեմ ցանկանում մեկնաբանել այս պաշտոնյայի ասածը. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե երկիրը չի նախատեսում վերադառնալ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Ադրբեջանի և Ռուսաստանի հետ փոխվարչապետների մակարդակով ստեղծված եռակողմ ձևաչափին:

«Ուզում եմ հիշեցնել, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցի մշակումը վստահվել է փոխվարչապետներին, Հայաստանում այդ հարցով զբաղվում է ոչ թե ձեր նշած պետական ​​գործիչը, այլ մեկ ուրիշը, ուստի, հավանաբար, պետք է կապ հաստատել Երևանի հետ՝ ճշտելու արդյոք նրանք (ԱԺ նախագահը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը-Խմբ.) տեղերով փոխվե՞լ են այս գործի իրականացման առումով։ Եթե ​​չեն փոխվել, ապա հավանաբար պետք է կապվեք այս հարցում պատասխանատու անձի հետ: Գիտեք, ես չեմ էլ ուզում մեկնաբանել կոնկրետ այս անձի հայտարարություն, հենց այն պատճառով, որ  դա նրա իրավասությունը չէ՝ ելնելով ոչ թե մեր գնահատականից, այլ Հայաստանի ղեկավարության գնահատականից ու ցուցումներից», -ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը համոզված է, որ նշված ձևաչափով լիարժեք փոխգործակցության արագ վերականգնումը կարևոր գործոն կդառնա ամբողջ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար։ Միաժամանակ Զախարովան նշել է, որ «արևմտյան երկրների կործանարար ազդեցությունը» խոչընդոտում է երեք երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացմանը։

«Մենք տեսնում ենք արևմտյան երկրների կործանարար ազդեցությունը և տեսնում ենք նաև, որ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումները երբեմն, երբեմն հաճախ հարցեր են առաջացնում մեզ մոտ», — ասել է Զախարովան։

Facebook
Twitter

Կարդացեք նաև