Skip to main content

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է

Լրահոս

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են մի շարք օրենքների նախագծեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին» և «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքների նախագծերի շուրջ:

Հանդիպման շրջանակում ներկայացվել են վերոնշյալ ոլորտների օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը, շրջանակը, մեխանիզմները, ազդեցությունն ու արդյունքները:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է «Կիբեռանվտանգության մասին» օրենքի նախագիծը՝ նշելով, որ ոլորտի կարգավորման անհրաժեշտությունը բխում է հանրային կառավարման ռիսկի, տնտեսական վնասի, գործառնական խափանման, վստահության կորստի լուծման անհրաժեշտությունից: Ընդգծվել է, որ օրենքի ընդունումն ու կիրարկումն զգալիորեն կբարելավի Հայաստանի կիբեռդիմակայության մակարդակը հետևյալ հինգ հենասյուններով՝ իրավական, տեխնիկական, կազմակերպչական, կարողությունների և համագործակցության: Մանրամասներ են ներկայացվել նախագծով առաջարկվող կարգավորման շրջանակի և ազդեցության վերաբերյալ: Ներկայացվել է, որ նախագծի հիմքում դրվել է քաղաքացիակենտրոն ծառայություններ մատուցելու քաղաքականությունը և կարգավորման շրջանակը տարածվում է կենսական նշանակության ծառայությունների և կրիտիկական ենթակառուցվածքների վրա:

Հաջորդիվ՝ Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը ներկայացրել է «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի նախագիծը՝ ընդգծելով, որ կարգավորման նպատակը միասնական թվային ճարտարապետության վրա հիմնված քաղաքականությունն է, որի շրջանակում հանրությանը և յուրաքանչյուր անձին թվային անվտանգ միջավայրում կամ բաց տեղեկությունների քաղաքականության իրականացման միջոցով կմատուցվեն արդյունավետ ու որակյալ ծառայություններ, կիրականացվի հանրային հսկողություն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունների նկատմամբ: Անդրադարձ է կատարվել պետական տեղեկատվական համակարգի ձևավորմանը, նշվել է, որ այն ներառելու է դրա կառավարման համակարգը, ծառայությունների միասնական և փոխգործելիության հարթակները, տվյալների շտեմարանները և աջակցող համակարգերը:

ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը մանրամասներ է ներկայացրել «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ օրենսդրական նախագծի հիմնական նպատակն է ձևավորել ՀՀ քաղաքացիների և ՀՀ-ում բնակվելու իրավունք ունեցողների տվյալների միասնական շտեմարան, ձևավորել անձի իրավական ինքնության և նույնականացման հավաստման ամբողջական, վստահելի և միակ ճշմարիտ աղբյուր, ապահովել քաղաքացիներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև մասնավոր հատվածին տրամադրվող ստույգ, որակյալ և ճշգրիտ անձնական տվյալներ: Այս նպատակով առաջարկվում է հետևյալ լուծումը՝ ձևավորել անձի վերաբերյալ միասնական ճշմարիտ տեղեկատվության սկզբնաղբյուր` անձի կենսական իրադարձությունների՝ ամբողջական ցիկլի ներառմամբ:

Նախագծերի ներկայացումից հետո, ծավալվել է քննարկում, հանդիպման մասնակիցներն անդրադարձել են օրենքների նախագծերի հիմնական դրույթներին, ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: Ծավալված շահագրգիռ քննարկման արդյունքում հստակեցվել են նախագծերի տարբեր կետերի շուրջ բարձրացված հարցերը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և հանձնարարել առաջարկվող լուծումները ներառել նախագծերում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031