Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել | Հովիկ Աբրահամյանի մասով ունենք առանձին քրեական վարույթ, ԱՆԻՖ-ի զարգացումների մասին առաջիկայում իրազեկմամբ հանդես կգանք. Նալբանդյանի մասով ևս քրեական վարույթ է քննվում. Վարդապետյան | Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ավանի գրասենյակ. կան ձերբակալվածներ | Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, ապա կբարձրանա 7-10 աստիճանով | Հայ յոթ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵՄ-ն ՀՀ-ում սատարում է ավտորիտարիզմը, մեր պահանջը, որ ԵՄ-ն տեր կանգնի իր իսկ արժեքներին․ Աշոտյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլի արածը տեղավորվում է «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի մեջ. 8 տարի է՝ ճղում ենք մեզ մեջտեղից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրոպական կառույցների համար Նիկոլի աթոռն ավելի կարևոր է, քան մարդու իրավունքները․ Աննա Մկրտչյան | Աշոտ Փաշինյանն արդեն գրանցման հասցե ունի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում ժամերով «պրոպկա» է, 2 տարի էլ անցնի, ոտքով ավելի շուտ կհասնեն տեղ | Կառավարություն ձևավորելուց հետո պետք է ամեն ինչ անենք, որ երիտասարդները ունենան լավ կրթություն ու արժանապատիվ աշխատանք. Սամվել Կարապետյան (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ակցիա ԵՄ ներկայացուցչության դիմաց. վեց կուսակցությունների կողմից հանձնում են նամակ

Լրահոս

«Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել». Սերժ Սարգսյանի գրասենյակ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից 168.am-ը մեկնաբանություն խնդրեց մարտի 25-ին կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հերթական պոռթկումների վերաբերյալ՝ ուղղված բանավեճի իր առաջարկը մերժած ՀՀ նախկին երեք նախագահներին: Սերժ Սարգսյանի գրասենյակից մեզ պատասխանեցին.

«Իր աղետալի գործունեությանը տրված բոլոր գնահատականներից՝ ազգային անվտանգության վտանգի աստիճանի հասած նրա հոգեվիճակն ամենաշատը վատթարանում է կապիտուլյանտ բնորոշումից:

Ադրբեջանի հետ հիմա էլ բանակցություններում կրկնակապիտուլյացիայի ենթարկված անձը երեկ խղճուկ կապիտուլյացիայի ենթարկվեց նաև բանականության ու բարոյականության հետ անհավասար պայքարում:

Նրա հոգեկան անհավասարակշիռ վիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև իր իսկ պատճառով հաստատված ռազմաքաղաքական անհավասարակշռության հայելային արտացոլումն է, որը կապիտուլյանտը չի կարողանում թաքցնել Ալիևի պարտադրած ցածր նշաձողի ծանրության տակ մնացած վախերի պատճառով:

Ճամարտակելու փոխարեն նա միայն մեկ բան կարող է անել՝ հաղթահարել վախերը և հրապարակել ընդհուպ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը բանակցային գործընթացի բոլոր փաստաթղթերը:

Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև