Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել | Հովիկ Աբրահամյանի մասով ունենք առանձին քրեական վարույթ, ԱՆԻՖ-ի զարգացումների մասին առաջիկայում իրազեկմամբ հանդես կգանք. Նալբանդյանի մասով ևս քրեական վարույթ է քննվում. Վարդապետյան | Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ավանի գրասենյակ. կան ձերբակալվածներ | Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, ապա կբարձրանա 7-10 աստիճանով | Հայ յոթ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵՄ-ն ՀՀ-ում սատարում է ավտորիտարիզմը, մեր պահանջը, որ ԵՄ-ն տեր կանգնի իր իսկ արժեքներին․ Աշոտյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլի արածը տեղավորվում է «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի մեջ. 8 տարի է՝ ճղում ենք մեզ մեջտեղից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրոպական կառույցների համար Նիկոլի աթոռն ավելի կարևոր է, քան մարդու իրավունքները․ Աննա Մկրտչյան

Լրահոս

Վարդագույն քաղաքի «մոխրագույն» օդը. միգուցե աջ և ձախ «ատկատներով» ու «կամազներով» բաժանած շինթույլտվություննե՞րն են պատճառը. «Նոր Պրոյեկտ.Տնտեսական Ալիք» նախաձեռնություն

«Նոր Պրոյեկտ.Տնտեսական Ալիք» նախաձեռնությունը ներկայացնում է Շաքե Իսայանի հոդվածը.

Օդի աղտոտվածությունն այսօր բնակչության առողջության սպառնալիքներից մեկն է: Աղտոտվածության հիմնական աղբյուրներն են՝ տրանսպորտը, շինարարությունը, արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը, աղբավայրերը և այլն:

Երևանի օդը հիմնականում գնահատվում է որպես վնասակար, անառողջ, երբեմն նույնիսկ շատ վնասակար:

Օդի աղտոտվածությունը հիմնականում ախտահանում է շնչառական համակարգի օրգանները: Մասնագետները պարբերաբար ահազանգում են, ունենք թոքերի քաղցկեղի նկատելի աճ, բրոնխիտների, բրոնխիալ ասթմայի և այլ շատ հիվանդությունների աճ…

Անտրամաբանական է, մի քաղաքում որտեղ քիմիական գործարան չկա, ինչպե՞ս կարելի է աղտոտվածության մակարդակը հասցնել անթույլատրելի սահմանների:

Միգուցե աջ և ձախ «ատկատներով» ու «կամազներով» բաժանած շինթույլտվություննե՞րն են պատճառը, իսկ գուցե քաղաքի վայրի ուրբանիզացիա ու կանաչ գոտիները «կատլավանների» անվերջ շարան դարձնե՞լը:Մեր քաղաքացիների ընտանիքներն ու իրենց երեխաները ամենավտանգավոր հիվանդությունների շեմին են: իսկ քաղաքացին վախենում է ասել. «իշխանություն, հենց դու՛ պետք է լուծես այս հարցերը»:

Եթե պետք է դադարեցնել Երևանում բոլոր շինթույլտվությունները, ուրեմն դադարեցրե՛ք, եթե պետք է կասեցնել նորմերը չպահպանող ցանկացած շինարարություն, ուրեմն կասեցրե՛ք:

Ցանկացած քայլ, որը կլուծի այս վիճակը, պետք է անե՛լ: Սա կյանքի խնդիր է:

Այս խնդիրը գերարդիական է նաև Սյունիքի և Լոռու մարզերի ազդակիր  համայնքների համար, որտեղ գործում են լենռնահանքային խոշոր ընկերություններ։ Ուստի անհրաժեշտ է արմատապես վերանայել պոչամբարների կազմակերպման և շահագործման նկատմամբ քաղաքականությունը, ապահովելով դրանց շրջակայքում գտնվող համայքների բնակչության առողջապահական և բնապահպանական անվտանգությունը։

Հ.Գ. Անվերջ կարող ենք կասկածի տակ դնել այս կամ այն կայքի Երևանի օդի աղտոտվածության վերաբերյալ տվյալները, բայց այն ինչ անզեն աչքով էլ տեսանելի է Երևանում, որևէ մեկը կասկածի տակ չի կարող առնել: Կտրում են ծառերը, աղտոտվում է օդը, իսկ քաղաքացին վախենում է խոսել, անտարբեր է պահանջել լուծումներ օրվա իշխանություններից՝ նախընտրելով անմռունչ վախճան, կամ մտածելով, որ այս հիվանդություններն իրեն կշրջանցեն:

Հիշեցում, ԱՀԿ տվյալների համաձայն, յուրաքանչյուր տարի շուրջ 7 միլիոն մարդ մահանում է հենց օդի աղտոտվածության պատճառով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև