Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

ՔՊ-ն Գյումրիում կոալիցիա չի կազմի Վարդան Ղուկասյանի հետ, մենք պատրաստվում ենք հաղթել ընտրություններում. ՔՊ-ական պատգամավոր

Հույս ունեմ՝ գյումրեցիները հաշվի կառնեն հենց բանավեճի ընթացքում հնչած տեքստերից և մեր կուսակցության ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի ծրագրային այն դրույթներից, որ ներկայացրլ է գյումրեցու ապագան ավելի լավը դարձնելու համար: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ իրավապահները որևէ արձագանք չեն տվել երեկ Մինասյանի հնչեցրած այն մտքին, թե գյումրեցիները գումարի դիմաց ազատվել են Արցախում ծառայությունից:

«Այդ հայտարարություններում, եթե կան դրվագներ, որ իրավապահ մարմինների ուշադրությանն արժանի են, ես վստահ եմ որ դրանք կարժանանան իրավապահ մարմինների ուշադրությանը, ինչպես բոլոր դեպքերում է լինում: Ես այստեղ դավադրությունների տեսությունների դաշտ չեմ ուզում գնալ»,- ասաց նա:

Հարցին էլ՝ ինչպե՞ս է ստացվում անանուն ձայնագրության հիման վրա մարդիկ են կալանավորվում, Հովհաննիսյանն ասաց. «Ինչ վերաբերում է ընտրակաշառքների վերաբերյալ տեղի ուենցող իրդարաձություններին, ինչպես նաև այդ անանուն ձայնագրությանը, պետք է վստահ արձանագրեմ՝ հնարավոր չէ ՀՀ-ում իրականացնել նման գործողություններ իրավապահ մարմինենրի կողմից առանց փաստերի: 2018-ից ՀՀ-ում ընտրակաշառքի ինստիտուտը հիմնովին վերացել է, արմատախիլ է արվել և ամեն բան անելու ենք ու ժողովուրդն էլ թույլ չի տալու, որ այդ ինստիտուտը վերականգնվի»:

Հարցին էլ՝ ՔՊ-ն Գյումրիում պատրա՞ստ է կոալիցիա կազմել Վարդան Ղուկասյանի հետ, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա, Հովհաննիսյանն արձագանքեց. «Ոչ միանշանակ, մենք Ձեր նշած անձնավորության մասին գնահատականները մանրամասն ձևակերպել ենք: ՔՊ կուսակցությունը պատրաստվում է հաղթել Գյումրու առաջիկա ընտրություններում»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև