ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլի արածը տեղավորվում է «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի մեջ. 8 տարի է՝ ճղում ենք մեզ մեջտեղից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրոպական կառույցների համար Նիկոլի աթոռն ավելի կարևոր է, քան մարդու իրավունքները․ Աննա Մկրտչյան | Աշոտ Փաշինյանն արդեն գրանցման հասցե ունի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում ժամերով «պրոպկա» է, 2 տարի էլ անցնի, ոտքով ավելի շուտ կհասնեն տեղ | Կառավարություն ձևավորելուց հետո պետք է ամեն ինչ անենք, որ երիտասարդները ունենան լավ կրթություն ու արժանապատիվ աշխատանք. Սամվել Կարապետյան (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ակցիա ԵՄ ներկայացուցչության դիմաց. վեց կուսակցությունների կողմից հանձնում են նամակ | Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, գտնվում է Երևանում | Նումերոլոգիա․ Ինչպե՞ս բարձրացնել վիբրացիան և հասնել հաջողության | Քաղաքականության մեջ շատ ավելի կարևոր է կենտրոնանալ «չի կարելիների» վրա, քան «կարելիների» վրա․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Պակիստանը իրանական բեռների տարանցման համար ցամաքային միջանցքներ է բացել, որոնք շրջանցում են Հորմուզի նեղուցը | «Զվարթնոց» օդանավակայանում այսօր ադրբեջանական ինքնաթիռ է վայրէջք կատարել | Կարծում եմ, անձնագրի փոփոխումը ոչ այդքան դրանց ուլտրամանուշակագույն պաշտպանվածության մեջ է, որքան հին անձնագրի չեղարկմամբ՝ ՀՀ երրորդ հանրապետության հաղթական անցյալի հետ կապը «վերացնելն» է. Արտակ Զաքարյան | Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն | Թեհրանը երբեք չի հանձնվի՝ չնայած Թրամփի սպասումներին. Կահիրեում Իրանի դեսպան | Իրանում ընդդիմությունը կարող է օգտագործել լարվածությունը՝ ռեժիմը տшպալելու համար․ Ջոն Բոլթոն

Լրահոս

Ադրբեջանի ամբողջ տարածքում վերացվnւմ են քրիստոնեական եկեղեցիները. «Գեղարդ» հիմնադրամը փաստեր է ներկայացնում

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ներկայացնում է  հետաքննական հոդված, որտեղ անդրադառնում է Ադրբեջանին, որը չի պահպանել իր պատմամշակութային ժառանգությունը, սակայն մեղադրում է հայկական կողմին ԼՂ տարածքում գտնվող մուսուլմանական հուշարձանները վանդալիզմի ենթարկելու մեջ։

«Ադրբեջանը, որ երբևէ աչքի չի ընկել իր պատմամշակութային արժեքների պահպանությամբ, շարունակում է հայկական կողմին մեղադրել Արցախի տարածքում գտնվող մուսուլմանական մշակութային հուշարձանները վանդալիզմի ենթարկելու մեջ։ Հարկ է նշել, որ մուսուլմանական մշակույթին պատկանող այդ հուշարձանները բացառապես կապ չունեն «ադրբեջանական մշակույթի» հետ։ Ավելին՝ բազմաթիվ պատմական հուշարձաններ և մշակութային կոթողներ, անգամ` մուսուլմանական սրբավայրեր ու մզկիթներ, Ադրբեջանում այսօր վերածվել են աղբանոցների կամ անասնագոմերի։ Մոնղոլական ժամանակաշրջանի, Շիրվանշահերի մշակույթին պատկանող արժեքներն այսօր կանգնած են վերացման վտանգի առջև:

Օրինակ՝ Սեֆյանների ժամանակաշրջանին պատկանող Շահ Սուլթան Հուսեյնի մզկիթը, որը գտնվում է Ադրբեջանի Նովխանի գյուղում, վերածված է աղբավայրի։ Իրանական մշակութային ժառանգություն հանդիսացող շիական մզկիթի նկատմամբ ադրբեջանական նման վերաբերմունքը կոշտ արձագանքի է արժանացել իրանական տեղեկատվական կայքերում։ Մզկիթի անմխիթար վիճակի մասին ահազանգել է նաև ադրբեջանցի պատմաբան Զաուր Ալիևը: Ըստ նրա՝ անգամ ցուցանակ տեղադրված չէ, որը կփաստի հուշարձանի՝ պետության կողմից պահպանված լինելը. միայն տեղացիների պատրաստած «Շահ սուլթան Հուսեյնի մզկիթ» վերտառությամբ գրությունն է։ «Կրոնական հուշարձանի ներսը վերածվել է աղբանոցի, որտեղ նետում են անգամ սատկած կենդանիների լեշեր»,- նշել է Զաուր Ալիևը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է հոդվածի մեջ:

Հոդվածում բերված հաջորդ օրինակը Բաքվի Սաբունչուի շրջանում Մաշթաղա ավանում գտնվող 17-18-րդ դարերով թվագրվող արևելյան հայտնի համամն է, որն ամբողջությամբ վերածված է աղբանոցի: Մշակութային այս ժառանգությունը հայտնի է նաև «Ավազի համամ» անունով: Ապշերոնի գրեթե բոլոր գյուղերում գոյություն ունեն նմանօրինակ համամներ, որոնց ճնշող մեծամասնությունը գտնվում է կիսաքանդ և ավերված վիճակում։

«Նույնպիսի անմխիթար վիճակում է Սումգայիթ քաղաքի Ջորաթ ավանի տարածքում գտնվող պատմական «Հաջը Մաջիդ» համամը, որը բնակչության շրջանում հայտնի է «Հին համամ» անունով։ Այն 15-16-րդ դարերի շինություն է, պատկանում է Շիրվանշահերի դարաշրջանին։ Բնակիչների խոսքերով՝ պատմական հուշարձանի՝ աղբավայրի վերածվելու հիմնական պատճառը պատասխանատու կառույցների անտարբեր վերաբերմունքն է: Պետք է փաստել, որ Հաջը Մաջիդ համամը վերջին անգամ վերանորոգվել է 1985 թվականին և գործել է մինչև 1988 թվականը: Պատմական այս հուշարձանն այժմ կանգնած է վերացման վտանգի առջև:

Հնագույն մեկ այլ հուշարձանի տարածք ադրբեջանցիների կողմից աղբավայրի է վերածվել Աղսու քաղաքում: Տեղում պեղումներ կատարած հնագետ Ֆարիզ Խալիլլին նշել է, որ հնագիտական աշխատանքների ավարտից հետո հուշարձանի մի մասը ոչնչացվել է տարածքում ճանապարհի կառուցապատման աշխատանքների պատճառով: Ադրբեջանցի բնակչությունն էլ, իր հերթին, հուշարձանի տարածքը վերածել է աղբավայրի: Հնագետի խոսքով՝ տարածքում թափված աղբը պատմական հուշարձանների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է»,- ասված է հիմնադրամի հոդվածում:

Պատմամշակութային հուշարձանների ոչնչացումից բացի՝ Ադրբեջանում վանդալիզմի են ենթարկվում նաև սրբավայրեր, ուխտատեղիներ: Այսպես՝ դեռևս 2016 թվականին Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Յալամա ավանում անհայտ անձինք երկու ուխտատեղի են այրել: Ադրբեջանցիների կողմից նույն ճակատագրին են արժանացել Խանոբա, այնուհետև՝ Մոլլա Ահմադ սրբավայրերը:

Հրապարակման մեջ ընդգծվում է, որ մշակութային հուշարձանների հանդեպ կատարվող վանդալիզմը շարունակում է մնալ Ադրբեջանի քաղաքականության անբաժանելի մասը: Հարկ է նշել, որ ոչնչացվում են տարբեր ժամանակաշրջաններին պատկանող և ադրբեջանցիների հետ որևէ աղերս չունեցող մշակութային կոթողները։

«Բաքուն նպատակաուղղված նույն քաղաքականությունն վարում է ոչ միայն բռնազավթված Արցախում՝ ջնջելով հայկական հետքն ու վերացնելով քրիստոնեական եկեղեցիները, այլև՝ հենց Ադրբեջանի տարածքում։ Ասվածի ապացույցը Զաքաթալայի շրջանի հնագույն կիսավեր եկեղեցին է, որը, թեև գտնվում է պետության պաշտպանության ներքո, սակայն ենթարկված է վանդալիզմի։

Այսպիսով՝ ադրբեջանական կողմն անգամ քաղաքակրթությանն է պատերազմ հայտարարել՝ ոչնչացնելով իր տարածքում գտնվող տարբեր ժամանակաշրջաններին ու ժողովուրդներին պատկանող մշակութային արժեքները։ Այս ամենի մասին փաստում են հենց իրենք՝ ադրբեջանցիները՝ սոցիալական ցանցերի էջերում կատարելով նմանատիպ գրառումներ. «Վանդալիզմ Ադրբեջանում. հայերին մեղադրել պետք չէ, քանի որ ինքներս ենք ոչնչացնում մեր պատմական հուշարձանները»»,- եզրափակվում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հոդվածը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև