Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

Իշխանությունը, վստահաբար, կպարտվի Գյումրիում, փորձում են խոցելի թեկնածուի միջոցով իշխանությունը նորից վերցնել. Մարտուն Գրիգորյան

Այս պահի դրությամբ, ավագանու թեկնածուներից մեկի Սոֆյա Թորոսյանի հարցն էլ է լսվում, ոնց որ թե տղայի դատավարությունը արդեն սկսվել է, հորիցս տեղյակ չեմ, այս պահի դրությամբ սկսվել է թե չէ, տեսնենք ինչ կլինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի համայնքապետի «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը:

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին՝ Գրիգորյանն ասաց, որ այս օրերի ընթացքում իշխանությունն առավոտից իրիկուն  հարցումներ է տեղադրում, որոնց արդյունքում իրենք իրենց առաջին համարին առաջին տեղ են նշանակել իսկ երկրորդ տեղ՝ Վարդան Ղուկասյանին;

«Այսպես ասեմ՝ տեղական իշխանությունները, մեկը մեկին հերթ չտալով, Գյումրու քաղաքապետարանի դիմացի այդ գորգի վրա կանգնած հարցազրույց են տալիս, շեշտադրված ասում են՝  Մարտուն Գրիգորյանը և մնացած ընդդիմադիր թեկնածուներն իրենց ձայները վերջում տալու են Վարդան Ղուկասյանին: Այսինքն, արհեստական թիրախ են ստանում, տասնյակ քրեական գործերի մասին են խոսում ու ինչ ասես ասում են նրա մասին: Այստեղից հետևություն՝ իշխանությունը կոնկրետ թիրախավորել է մեզ ու այն գյումրեցիներին, որոնք պատրաստ են, օրինակի համար Մարտուն Գրիգորյանին, Ռուբենին, Կարենին ձայն տան, բայց Վարդան Վարդան Ղուկասյանին՝ ոչ, ու այդ մարդիկ մտածում են՝ եթե պիտի Մարտունին ձայն տամ, արդյունքում Մարտունը ձայները տա Վարդանին, որին որ ինքը չի ուզում տեսնել քաղաքապետ, այդ մարդը նստելու է տունը, ընտրության չի գնալու»,- բացատրեց նա:

Վերջինս ընդգծեց, որ իշխանությունը կոնկրետ հակաքարոզչություն է անում: «Ես այս մասին խոսել եմ ու ասել՝ չընդունեք, որ ես մեղադրում եմ Վարդան Ղուկասյանին։ Ես այս ամեն ինչը ներկայացրել եմ որպես իշխանությունների ծրագիր, որ թիրախավորել են, ու մարդիկ որոշակի չափով հասել էին հաջողության: Նա խոցելի կերպար է, նաև ամբողջ քարոզչության ընթացքում բազմաթիվ բացթողումներ է ունեցել: Վաղը, մյուս օրը դրանց հիման վրա մի քրեական գործ կսկսեն, շիբինի վրա են գործ սարքում հորս ու տղուս կալանքի են ուզում վերցնել, դա ինչ է,ո ր չանեն: Իմ ասածն այն է, որ իշխանությունները, եթե չկարողանան հաղթեն, իսկ ես այս պահին հստակ արդեն ասում եմ՝ իշխանությունները Գյումրիում չեն կարող հաղթել, միակ տարբերակը խոցելի թեկնածուի միջոցով իշխանությունը նորից վերցնելն է՝ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև