Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

Ավելի քան 50 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվող մանկապարտեզի տնօրենի ու նրան օժանդակած 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերը դատարանում են

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2021-2023 թթ. ընթացքում Երևանում գործող մանկապարտեզներից մեկի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, պաշտոնեական կեղծիք կատարելով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցները: Հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ հիշյալ տնօրենը վերը նշված ժամանակահատվածում, իր մտերիմներին ու բարեկամներին մանկապարտեզում նշանակելով տարբեր, այդ թվում՝ նույն անձանց միաժամանակ մի քանի հաստիքների, ինքն է ստացել ու տնօրինել նրանց վճարված աշխատավարձերը: Ընդ որում՝ նշանակված անձանցից ոմանք ընդհանրապես չեն հաճախել աշխատանքի, սակայն տնօրենը համապատասխան փաստաթղթերում կատարել է վերջիններիս կողմից աշխատանքի ներկայանալու վերաբերյալ կեղծ գրառումներ, որոնց հիման վրա հաշվարկված ու փոխանցված աշխատավարձերը տնօրինել է անձամբ:

Բացի այդ, պարզվել է, որ տնօրենը 2021-2023 թթ. ընթացքում մանկապարտեզի համար հատկացված ավելի քան 2 մլն ՀՀ դրամի ավտոբենզինը օգտագործել է սեփական կարիքների համար:

Ընդհանուր առմամբ՝ վերը նշված ժամանակահատվածում մանկապարտեզի տնօրենի կողմից հափշտակվել է 50,6 մլն ՀՀ դրամ:

Առանձնապես խոշոր չափերով հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով և 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը: Մեղադրանքներ են ներկայացվել նաև տնօրենին օժանդակած 4 անձի: Նրան օժանդակած ևս 16 անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ են կայացվել ոչ արդարացնող հիմքով:

Պետությանը պատճառված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 9 մլն ՀՀ դրամը, իսկ վնասի մնացած մասի չափով արգելանք է դրվել տնօրենին պատկանող անշարժ գույքերի վրա: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Facebook
Twitter

Կարդացեք նաև