Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

Գյումրիում ընտրությունները ողջ հանրապետությունում իրավիճակը բեկելու բացառիկ հնարավորություն են ընձեռում․ Հայտարարություն

«Միասին» շարժման հայտարարությունը․

«Մայիսի 30-ին կայանալու են Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները։ Հայաստանի ներկա իրավիճակում հայրաքաղաքի ավագանու ընտրությունները ողջ հանրապետությունում իրավիճակը բեկելու բացառիկ հնարավորություն են ընձեռում։ Հայաստանում իշխանությունը մենաշնորհած և պետությունը կազմաքանդող, ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արդեն գործի է դրել բռնաճնշման իր ողջ հակաժողովրդավարական գործիքակազմը։ Գյումրիի ընդդիմադիր թեկնածուների մերձավոր շրջապատի երեկ սկսված ձերբակալություններն իրավական դաշտի հետ ոչ մի աղերս չունեն։ Պետք է ենթադրել, որ այս ամենը իշխող վարչախմբի քաղաքական պատվերն է՝ ամեն գնով թույլ չտալու Գյումրիում ընդդիմության հաղթանակը։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն իր աջակցությունն է հայտնում Գյումրիի ավագանու ընտրություններում առաջադրված ընդդիմադիր բոլոր ուժերին՝ միաժամանակ զգուշացնելով հետագա վտանգների մասին։ Գյումրեցու ձայնը պաշտպանելու համար անհրաժեշտ են հստակ գործողություններ․

ա) ընտրություններում քաղաքացու ազատ կամարտահայտությունն ապահովելու համար ստեղծել միասնական կենտրոն, որտեղ կհամակարգվեն ընդդիմադիր թեկնածուների վստահված անձանց և դիտորդների գործողությունները։ Ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերը պետք է գիտակցեն, որ Գյումրիի ընտրությունները սոսկ ՏԻՄ ընտրություն չեն, այլ համապետական նշանակության վստահության հանրաքվե, որտեղ չկա անձնական հաղթանակ, կա միայն ընդհանուր ախոյանի տապալման գերխնդիր։ Բոլոր ընտրատեղամասերում վստահված անձինք ու դիտորդները պետք է պայքարեն ՔՊ հնարավոր ընտրակեղծիքների դեմ։ Յուրաքանչյուր  ընտրատեղամասից պետք է ստանալ քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունները։

բ) Գերկարևոր է Գյումրիում հետընտրական ապակայունացման և հանցագործությունների կանխումը։ ՔՊ-ն, ըստ ամենայնի, գործի է դնելու վարչական, ոստիկանական, ինչպես նաև քրեական տարրերի կառավարման իր ողջ հարուստ փորձը՝ չեզոքացնելու և կաթվածահար անելու ձայների ազդեցիկ տոկոս ստացած ընդդիմադիրներին։ Բուն գործողությունները ծավալվելու են մարտի 30-ից հետո։

Պատրաստ լինենք համախումբ դիմագրավելու բռնաճնշումներին․ Գյումրիում խզենք ՔՊ վերարտադրության արատավոր շղթան, կտրենք գորդյան հանգույցը, ընդդիմադիրն ընդդիմադրի դեմ չպիտի ելնի, իր ձայնը չպիտի վաճառի։ Հայաստանը հավատում է ազատ, արդար գյումրեցու հայրենատեր լինելու հավաքական կամքին։

«Միասին» շարժման խորհուրդ

28․03․2025թ․»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև