Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

Պահանջում ենք բոլոր գերատեսչություններից, որպեսզի ցուցաբերեն համարժեք կամք ու պատրաստակամություն Արցախից տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները 1 օր շուտ լուծելու համար․ «Հայաստան-Արցախ» ՀԵՄ

Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել.

«Երեւանի սրտում այսօր բազմաթիվ մեր հայրենակիցներ, ովքեր Արցախից են տեղափոխվել Հայաստան, մասնակցում էին հանրահավաքի, որտեղ նրանց կողքին կանգնած էինք նաեւ մենք` երիտասարդներս։


Արցախի մեր ընկերներն ու նաեւ գործընկերները կրողն են այն ամենի, ինչ տեղի է ունենում այսօր մեր երկրում եւ մենք չենք կարող անտարբեր մնալ։
Մինչ այսօր, հիմա եւ հետո, առավել քան երբեւէ , հայտարարել եւ հայտարարում ենք, որ մենք մի ազգ ենք եւ մեկ բռունցք, մենք ազգ ենք, որին չի կարելի պառակտել եւ բաժանել։ Այստեղ բնակվող երիտասարդներս մշտապես կանգնելու ենք մեր այն հայրենակիցների կողքին, ովքեր Արցախից են տեղափոխվել այստեղ՝ իրենց երկրորդ հայրենիք։


«Հայաստան-Արցախ» ՀԵՄ-ի որդեգրած սկզբունքներին համապատասխան` մենք միասնականության կոչ ենք անում եւ պահանջում բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներից, որպեսզի ցուցաբերեն համարժեք կամք ու պատրաստակամություն մեր հայրենակիցների խնդիրները 1 օր շուտ լուծելու համար։
Մեր աջակցությունն ու սրտի ջերմությունն ենք փոխանցում հանրահավաքի վայրից Արցախի բոլոր մեր քույր եղբայրներին եւ հույս հայտնում, որ ամեն բան լավ է լինելու։»,- ասված է հայտարարության մեջ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև