Skip to main content

Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor

Լրահոս

Էրդողանը վտանգավոր է և՛ տարածաշրջանի, և՛ իր ժողովրդի համար. Իսրայելի ԱԳ նախարար

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը X-ի միկրոբոլոգում անդրադարձել է ի պաշտպանություն Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ակցիաներին և ցույցերին։ Նա մասնավորապես նշել է, որ բոլորը տեսնում են, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ ինչպես վարվեց Պիկաչուի հետ։ Գրում է ermenihaber.am-ը:

Նա գրառման մեջ մասնավորապես նշել է. «Բոլորը տեսան նրա իրական դեմքը: Բռնապետ Էրդողանը բացահայտեց իր հակասեմական դեմքը: Ինչպես ակնհայտ երևում է այս օրերին, Էրդողանը վտանգավոր է և՛ տարածաշրջանի, և՛ իր ժողովրդի համար: Հուսանք, որ ՆԱՏՕ-ի դաշինքի երկրները դա կհասկանան հնարավորինս շուտ»։

Իսրայելի արտաքին գործերի նախարարի գրառումից հետո Թուրքիայի արտաքին գերատեսչությունն է հանդես եկել գրավոր հայտարարությամբ, որտեղ նշվում է. «Մենք մերժում ենք (Իսրայելի վարչապետ Բենիամին) Նեթանյահուի կառավարության արտաքին գործերի նախարարի լկտի/ամբարտավան հայտարարությունը»։ Այս անհիմն  մեղադրանքները Նեթանյահուի և նրա համախոհների կողմից կատարված հանցագործությունները կոծկելու ջանքերի մի մասն են։

Հայտարարության մեջ նշվում է, որ այս դիրքորոշումը խորացնում է անհանգստությունն առ այն, որ Իսրայելը կարագացնի Գազայում իրագործած «ցեղասպանությունը» և կակտիվացնի իր գործունեությունը տարածաշրջանի մյուս երկրներին ապակայունացնելուն ուղղված իր գործունեությունը։

Նաև ընդգծվել է, որ Թուրքիան կշարունակի կանգնել Իսրայելի թիրախում գտնվող քաղաքացիների կողքին և պաշտպանել նրանց իրավունքները։

Իրար հաջորդող հայտարարություններից հետո Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն է մեջբերել է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը և գրել.

«Ի՞նչն էր անհանգստացնում Թուրքիայի ԱԳՆ-ին: Ահա բռնապետի խոսքերը պարզաբանելու մի եղանակ. Հստակեցրեք, որ Էրդողանը հակասեմիտ չէ, որ նա հրեական պետության հանդեպ մոլեգին ատելություն չի տածում: Բոլորին է հայտնի, թե Էրդողանն ինչ է արել տարածաշրջանի ազգերին ու ժողովուրդներին՝ Կիպրոսից մինչև Սիրիա։

Բոլորը տեսնում են, թե ինչ է նա անում իր ժողովրդի (Պիկաչուի) հետ, և բոլորը գիտեն, թե ինչ են ուզում անել հրեական պետության հետ»։

Հիշեցնենք, որ  Անթալիայում ընթացող բողոքի ակցիային մասնակցել է նաև հայտնի պոկեմոն Պիկաչուն, որը լայն տարածում է գտել թուրքական մեդիայում և դարձել օրվա թոփ թեմա։ Տարածվել են տեսանյութեր և լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես է Պիկաչուն  ակցիայի մասնակիցների հետ փախչում ոստիկաններից։

Facebook
Twitter

Կարդացեք նաև