Skip to main content

Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor

Լրահոս

Տեխնիկական անճշտությունների պատճառով Գյումրիի որոշ տեղամասերում կլինի վերահաշվարկ

Տեխնիկական անճշտություններ պատճառով Գյումրիի մի քանի տեղամասերում կլինի վերահաշվարկ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մարտի 31-ին հրավիրված արտահերթ նիստի ժամանակ նշեց թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը: Հանձնաժողովի նիստի օրակարգում միայն մեկ հարց էր՝ Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի մարտի 30-ի տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների նախնական արդյունքների ամփոփում և արձանագրությամբ վավերացում:

Վերահաշվարկը հիմնականում տեխնիկական խնդրի պատճառով է: «Հինգ տեղամասերում արձանագրվել են անճշտություններ արձանագրություններում՝ տրամադրվող կտրոնների թվի հետ կապված: Դա հիմնականում տեխնիկական խնդիր է, որը վերաբերում է հանձնաժողովի կողմից տրամադրած համարակալված կտրոններին, բայց ամեն դեպքում մեր կողմից վերահաշվարկ կարվի, որպեսզի չլինեն խոսակցություններ անճշտությունների մասին. դրանք 31/22, 31/70, 31/67, 31/50, 31/41 տեղամասերն են»,-նշեց թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը՝ հավելելով, որ հնարավոր է նաև այս տեղամասերից բացի, պատահականության սկզբունքով, վերահաշվարկ արվի նաև ևս երեք տեղամասում:

Թիվ 31 ԸԸՀ-ն քաղաքացիական ուժերի կողմից վերահաշվարկի դիմումներ մինչ այս պահը չի ստացել։ Ուժերը դա կարող են անել մինչև ապրիլի 1-ը  11:00:

Անդրադառնալով ընտրությունների ընթացքին, թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը տեղեկացրեց, որ մինչ այս պահը գրավոր բողոքներ ընտրախախտումների մասին որևէ քաղաքական ուժից չեն ստացել: «Եղել է բողոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, որը վերաբերել է ոչ թե ընտրական պրոցեսին, այլ ընտրության օրը քարոզչությանը: Մենք այդ փաստերը կուսումնասիրենք: Մեկ գրություն էլ ստացել ենք ՀՀ Ոստիկանությունից այն մասին, որ իրենք զանգ են ստացել քաղաքացուց, ով բողոքել է, որ հանձնաժողովի նախագահը իր գործառույթներին չի տիրապետում»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև