Skip to main content

Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor

Լրահոս

Երևանում մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 3,902 խախտում

Մարտի 24-ից 31-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3,902 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 164 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 157, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 294, կեղծ վարոդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 2 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 28, չամրակապված վարելու՝ 594, առանց մանկական նստատեղի (քարսիթի)՝ 36, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 287, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 169, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 136 և 1,445 այլ իրավախախտումներ։ 121 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 230-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 45-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 77-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 80 անձ։ Հայտնում են ՆԳՆ-ից:

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14,902 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 241 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 196, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 710 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 71, չամրակապված վարելու՝ 3650, առանց մանկական նստատեղի (քարսիթի)՝ 141, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 446, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 585, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 26, արագության գերազանցման՝ 2,192 և 4,292 այլ իրավախախտումներ։ 434 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1,418-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 474-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 14-ը՝ բեռնատարներ, 269-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 51 անձ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև