Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

Ադրբեջանցի գործընկերս հրապարակայնորեն մերժել է, բայց հանդիպման առաջարկս մնում է սեղանին. Խանդանյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը

«Իմ ադրբեջանցի գործընկերը հրապարակայնորեն մերժել է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքների փոխանակման հանդիպման վերաբերյալ հանդիպման առաջարկս՝  ինձ «պոպուլիստ» անվանելով: Եթե խաղաղության քարոզչությունը պոպուլիզմ է, ապա ես հպարտորեն ընդունում եմ այդ պիտակն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Իմ առաջարկը մնում է սեղանին. Ես պատրաստ եմ ներգրավվել միջխորհրդարանական մակարդակով վստահության ամրապնդման միջոցառումներին՝ անխոնջ աշխատելով մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար», —  X-ում գրել է նա։

Օրերս Սարգիս Խանդանյանը դիմել էր Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեիդովին՝ առաջարկելով Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների հանդիպում անցկացնել։

«Այս հանդիպումը հնարավորություն կստեղծի քննարկումներ ունենալ խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ կարծիքների փոխանակման և դրա վավերացման գործընթացի շուրջ: Ավելին, այն հնարավորություն կտա քննարկելու խաղաղության գործընթացում խորհրդարանների դերին առնչվող հարցեր՝ խթանելով միջխորհրդարանական համագործակցության ապագայի շուրջ երկխոսությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ խորհրդարանական հարթակներում:

Այսպիսի նախաձեռնությունը կարող է լրացնել մեր երկրների կողմից ձեռնարկվող վստահության ամրապնդման այլ միջոցառումները և նպաստել տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Հուսով եմ, որ Միլի Մեջլիսի իմ պաշտոնակիցը դրական կարձագանքի, և կկարողանանք համաձայնեցնել հանդիպման օրը, վայրը և այլ անհրաժեշտ մանրամասները։ Որպես առաջին հանդիպման վայր՝ կարող ենք դիտարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին գտնվող չեզոք տեղանք»,- գրել էր Խանդանյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև