Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Ինչպես է իշխանությունն ԱՆԻՖ-ի միջոցով ներդրում կատարել ընդդիմադիր գործչի բիզնեսում․ Hetq.am

Հետքը գրում է՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (առավել հայտնի է ԱՆԻՖ անունով), որը պետական կազմակերպություն է, Մեղրու նախկին համայնքապետ, ընդդիմադիր նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանի կնոջ հետ ընկերություն է հիմնել 2023 թ.:

Ընկերության ստեղծմանը նախորդած իրադարձությունների ընթացքը թույլ է տալիս ասել, որ իշխանությունն ԱՆԻՖ-ի միջոցով «փայ է մտել» Զաքարյանների մասնավոր բիզնեսում:

Խոսքը «Հարավային տերմինալ» ՓԲԸ-ի մասին է, որը ժամանակավոր պահպանման պահեստ է շահագործում հայ-իրանական սահմանին՝ Ագարակ քաղաքում: Ժամանակավոր պահպանման պահեստը հատուկ տարածք է, որտեղ իրականացվում է ապրանքների ժամանակավոր պահպանություն՝ ավելի ուշ մաքսային որեւէ ընթացակարգով դրանք բաց թողնելու համար:

Ագարակցի Մ. Զաքարյանը 2008-2016 թթ. Սյունիքի Ագարակ քաղաքի ղեկավարն էր, իսկ 2016-2021 թթ. ղեկավարում էր Մեղրի խոշորացված համայնքը (վերջինս ընդգրկում է Մեղրու ամբողջ նախկին շրջանը, այդ թվում՝ Ագարակ քաղաքը): 2013-ին նրա ընտանիքը հիմնել է «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ն, որը ժամանակավոր պահպանման պահեստ էր շահագործում Հայաստան-Իրան սահմանին: Ընկերության առաջին սեփականատերը Զաքարյանի աներորդին էր՝ ագարակցի Արտյոմ Սարգսյանը, սակայն 2014-ին նրան փոխարինել է Մխիթար Զաքարյանի քույրը՝ Մարգարիտա Զաքարյանը:

2021-ի ապրիլին՝ 44-օրյա պատերազմում ծանր պարտությունից ամիսներ անց, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիք, այդ թվում՝ Մեղրի ու Ագարակ: Այս քաղաքներում վարչապետի այցը տապալվել էր, քանի որ տեղացիներից ոմանք նրան սրերով էին ընդունել՝ հայհոյել, անվանել կապիտուլյանտ, ինչին Փաշինյանը հակադարձել էր, թե կապիտուլյանտը նրանք են: Այս պայմաններում նա Ագարակում ելույթ չէր ունեցել, բայց իրեն հայհոյողներին նկատի ունենալով՝ հայտարարել էր, որ այդ հարցը կարգավորելու են: Այն ժամանակ խոշորացված Մեղրու համայնքապետը դեռ Մ. Զաքարյանն էր:

Միջադեպից օրեր անց ՊԵԿ-ը սկսել էր ստուգումներ իրականացնել Զաքարյանին փոխկապակցված ընկերություններում: Պետական մարմնի ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաեւ «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ն:

«Մաքսակետի հարեւանությամբ գործում է «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ն, որը պատկանում է իմ կնոջը (ինչպես ասվեց, փաստաթղթերով սեփականատերը Զաքարյանի քույրն է – հեղ.)։ Այն մաքսային ձեւակերպումներ եւ լոգիստիկ ծառայություններ է իրականացնում։ Ապրիլի 21-ին հարկայինի Շուշոյի (ՊԵԿ նախագահի այն ժամանակվա տեղակալ Շուշանիկ Ներսիսյան — հեղ.) բանավոր հրամանով դա անհիմն փակել են։ Երեք օր է՝ դիմում ենք, որ մեզ տրամադրեն որոշումը, թե ինչի հիման վրա է փակվել, քանի որ ուզում ենք դատարան դիմել։ Որոշումը չեն տրամադրում»,- 2021-ի ապրիլի 25-ին aysor.am-ին հայտնել էր Մխիթար Զաքարյանը։

Մեղրու համայնքապետը խոսել էր իր ընտանիքի բիզնեսի փակման հետեւանքով տարածաշրջանի գործարարների համար առաջացող բարդությունների մասին: Բանն այն է, որ «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ի պահեստից հետո հայ-իրանական սահմանին ամենամոտը Կապանում գործող «Զանգեզուր տերմինալ» ՍՊԸ-ի ժամանակավոր պահպանման պահեստն է:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031