Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Այցիս հիմնական նպատակն է խթանել Հայաստանի և Չեռնոգորիայի հարաբերությունները. Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերով փոխվարչապետը՝ Խաչատուրյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին։

Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը կարևորել է բարձրաստիճան փոխայցելություններն ու հանդիպումները՝ դրանք դիտարկելով որպես երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և քաղաքական օրակարգի ձևավորման առանցքային գործոն։ Նա ընդգծել է, որ համագործակցության շրջանակների ընդլայնման համար անհրաժեշտ է ակտիվացնել համատեղ ջանքերը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու նպատակով։

«Վստահ եմ, որ Ձեր այցելության ընթացքում նախանշել եք այն հիմնական ուղղություններն ու հնարավորությունները, որոնք կնպաստեն մեր երկու երկրների հարաբերությունների առավել զարգացմանը»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։

Ֆիլիպ Իվանովիչը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով Հայաստանի և Չեռնոգորիայի միջև ձևավորված բարեկամական կապերը։

«Մեզ համար մեծ պատիվ է այցելել Երևան և հանդիպել Ձեզ հետ։ Անկասկած, ինչպես նշեցիք, իմ այցի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի և Չեռնոգորիայի հարաբերությունները, որոնք հիմնված են երկարամյա բարեկամության վրա, և մենք ուրախ ենք այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար»,- նշել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերով փոխվարչապետը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները: Նախագահ Խաչատուրյանը և փոխվարչապետ Իվանովիչը համակողմանի անդրադարձ են կատարել երկու երկրների համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորություններին:

Հատուկ ուշադրություն է դարձվել գիտակրթական բնագավառում երկկողմ նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաև մշակութային կապերի զարգացմանը: Կողմերը համաձայնել են միջոցներ ձեռնարկել երկրների միջև առկա փոխգործակցային ներուժն ամբողջությամբ իրացնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում առանձնակի կարևորվել է քաղաքական, տնտեսական, զբոսաշրջային և գործարար ոլորտներում նոր կապերի հաստատման ու առկա հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ այս ուղղություններով համագործակցության խորացումը կարևոր է երկու պետությունների զարգացման համար:

Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացման առաջնահերթ կարևորությունը՝ որպես երկու երկրների հետագա բարգավաճման և միջազգային հանրության մեջ դիրքերի ամրապնդման գրավական:

Կողմերը պայմանավորվել են շարունակել բարձր մակարդակի երկխոսությունը և խորացնել համագործակցությունը բոլոր փոխշահավետ ոլորտներում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031