Skip to main content

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է

Լրահոս

Ափսոսում եմ, որ իմ մեկնաբանությունը ցավ և տհաճություն Է պատճառել արցախցիներին․ Հանրային ռադիոյի տնօրենի կին

Ափսոսում եմ, որ իմ մեկնաբանությունը ցավ և տհաճություն Է պատճառել արցախցիներին։

Ֆեյսբուքի էջում գրել է Հանրային ռադիոյի տնօրենի կինը՝ Շուշան Ղազարյանը․

«Հարգելի ծանոթ և անծանոթ օգտատերեր.

Ափսոսում եմ, որ իմ մեկնաբանությունը ցավ և տհաճություն Է պատճառել արցախցիներին: Ինձ ճանաչող արցախցիները լավ գիտեն, որ անհաշիվ անգամներ եմ եղել այդ աշխարհում որպես լրագրող և կյանքիս մեծ մասն եմ նվիրել այդ աշխարհին,երազելով նրա ազատությունն ու երջանկությունը, մի քանի տասնյամյակների ընթացքում մի քանի տասնյակ հարազատ ընկերներ և ընկերուհիներ եմ կորցրել՝ հայաստանցի և ղարաբաղցի:

Ցավում եմ, որ դառնությունս և զայրույթս վերաճել են սուր խոսքի, հայցում եմ դրանից վիրավորված արցախցիների ներողամտությունը:

Իհարկե, չի կարելի նեգատիվ խոսք հասցեագրել ամբողջ համայնքին, տուն և տեղ կորցրած, կարիքի մեջ հայտնված անմեղ փախստականներին: Բայց անկեղծ չեմ լինի, եթե չավելացնեմ, որ անկեղծ ատում եմ նրանց, որոնք թալանել են Արցախը և Հայաստանը, պարտության են հասցրել հայոց երկու աշխարհները և այսօր Էլ քաղաքական դիվիդենտներ են հավաքում տնից կտրված, վտարված արցախցիների ողբերգության հաշվին:

Այդ սրիկաները, միևնույն Է, պատասխան են տալու պատմության առաջ: Նրանց մեջ կան արցախցիներ, երևանցիներ, ապարանցիներ, ռուսահայեր՝ բոլորը: Նրանց մեջ կանք մենք, որովհետև եթե դաժան հետևանքները բոլորս ենք զգում, ուրեմն պատասխանատվությունն Էլ բոլորս ենք կրում՝ ամեն մեկն իր արածի չափով: Նայեք հայելու մեջ, գուցե կտեսնեք շատերին, գուցե կտեսնեք ձեզ, ինձ, բոլորիս: Ինձ ճանաչող արցախցիները գիտեն իմ սերը նրանց հանդեպ, թե վիրավորել եմ՝ թող ներեն:

Եվ մի խնդրանք նրանց, որոնք ապաստանել են Հայաստանի պստիկ հանրապետությունում։ Չի կարելի կրկնել ոչ վաղ անցյալի սխալները, քանի որ այդ դեպքում ունեցած մայր երկիրն Էլ փուռը կտանք և ամբողջ ազգով կդառնանք թշվառ աստանդական:

Համբերություն բոլորիս:

ՀԳ. Այս գրառման տակ դրվող մեկնաբանություններին չեմ արձագանքելու»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031