Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Երևան | Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները | Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ | Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն | Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Լրահոս

Մենք միշտ ասել ենք, որ Ղարաբաղը ձեր տարածքն է. հուսով եմ՝ շուտով ականատես կլինենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Գերմանիայի նախագահը՝ Ալիևին

Հուսով եմ՝ շուտով ականատես կլինենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և Հարավային Կովկասում կլինի շատ տևական խաղաղություն. այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո ասել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:

«Մենք հասկանում ենք, որ փոխադարձ վստահությունը վերականգնելու համար ժամանակ և ջանքեր է պահանջվում: Սա շատ երկար գործընթաց է», — ասել  է Գերմանիայի նախագահը:

Նա նաև ասել է, «Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է», և դա պաշտոնական Բեռլինի ուղիղ ու հստակ դիրքորոշումն է։

«Մենք միշտ ասել ենք, որ դա ձեր տարածքն է, և այսօր մենք հաստատում ենք Գերմանիայի այս ուղիղ և հստակ դիրքորոշումը», — ասել է Շտայնմայերը:

Նախօրեին հաղորդվել էր, որ Գերմանիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Դյորտե Դինգերը ներողություն է խնդրել Ադրբեջանից՝ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի պաշտոնական սոցցանցային էջում օկուպացված Արցախի Հանրապետության դրոշի լուսանկարի հրապարակման և արցախցիների թեմային անդրադարձի համար: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով պատկանում է Ադրբեջանին,  բայց այնտեղ հիմնականում հայեր են ապրել»,- երեկվա հրապարակման մեջ գրել էր նախագահը՝ կցելով Արցախի պետական դրոշը:

Այժմ պաշտոնական Բեռլինը ներողություն է խնդրել Բաքվից  նախագահի պաշտոնական էջում «սխալ դրոշի» (օկուպացված Արցախի Հանրապետության-Խմբ.) պատկերը հրապարակելու համար:

«Դաշնային նախագահի սոցցանցերում կարճ ժամանակով հրապարակվել է դրոշի սխալ պատկերը և դրան կից տեքստը՝ կապված Ադրբեջանի շրջաններից մեկի հետ։ Սխալը հայտնաբերելուն պես համապատասխան հրապարակումն անմիջապես ջնջվել է: Հրապարակումն արվել է տեխնիկական սխալի հետևանքով և որևէ նշանակություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Գերմանիայի հայտնի դիրքորոշման շրջանակում: Ես շատ վրդովված եմ այդ սխալից և ցանկանում եմ անկեղծ ներողություն խնդրել այն սխալ տպավորության համար, որ վերը նշված հրապարակումը գործել է Ադրբեջանում որոշ մարդկանց վրա: Դաշնային նախագահի առաջիկա այցը նպատակ ունի ամրապնդել ադրբեջանա-գերմանական գործընկերությունը և աջակցել տարածաշրջանում ընթացող խաղաղության գործընթացին», — ասված է Դինգերի՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ուղղված նամակում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031