ՀՀ տարածքում կրшկոցներ, պшյթյուններ չեն արձանագրվել․ ՊՆ | Մեկնարկում ենք մեր նախընտրական ծրագրի հանրայնացումը. Նաիրի Սարգսյան | Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ. փաստաբան | «Իրանը թող չմոռանա, թե ինչպես վերջ տվեցինք հայկական օկուպացիային». Ադրբեջանի նախագահ | Ալիևի ելույթը պարունակում է որակումներ և uպառնալիքներ, որոնք փաստացի միտված են իրավիճակն էլ ավելի էuկալացնելու. ադրբեջանագետ | Արցախի հարցում արտաքին ուժերը չէին կարող մեզ կապիտուլացնել. Սերժ Սարգսյան | Ադրբեջանի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ ցանկացած չար ուժ իրենց դեմ կտեսնի մեր «երկաթե բռnւնցքը». Ալիև | Ինչպես վերջ ենք դրել «հայկական օկուպացիային», այնպես էլ պատրաստ ենք ցույց տալ մեր ուժը ցանկացած չար ուժի դեմ, և թող Իրանը չմոռանա դա. Ալիև | Մենք մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ․ Մարտուն Գրիգորյան | Իրանի կողմից աhաբեկչական գործողություն է իրականացվել Ադրբեջանի տարածքի, Ադրբեջան պետության դեմ. Ալիևի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ | Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը հերքել է Ադրբեջանի տարածքի ուղղությամբ шնօդաչուի արձակման մասին տեղեկությունը | Արշակ Սրբազանը կալանքից ազատ է արձակվել. փաստաբան | Ադրբեջանի ՊՆ-ն էլ է դատապարտել Իրանի հարձակումը և պատրաստում է պատասխան միջոցառումներ | Թեհրանը hարվածներ չի հասցրել Ադրբեջանի տարածքին. Իրանի փոխարտգործնախարար | Ռուսկան ռամաբազան չի փակում դեպի Արևմուտք տեսադաշտը․ Փաշինյան

Լրահոս

Եթե ​​Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել, «պետք» է ընդունի Ադրբեջանի 2 «օրինական» պահանջները. Ալիև

Այսօրվա դրությամբ խաղաղության պայմանագրի տեքստը լիովին համաձայնեցված է և բաղկացած է 17 կետից։ Ադրբեջանն այստեղ լրացուցիչ պայմաններ չի առաջադրում. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Միևնույն ժամանակ նա անդրադարձել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Բաքուն ունի երկու պայման:

«Մեր պայմանները Հայաստանին հայտնի են, դրանք նոր չեն։ Մենք երկար ժամանակ առաջ ենք տանում այս պայմանները։ Սակայն Հայաստանից դեռ լուրջ արձագանք չենք ստացել։ Նախ պետք է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Երկրորդ հարցը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը։ Հայաստանի Սահմանադրությունը հղում է պարունակում Հայաստանի Անկախության հռչակագրին։ Դա Սահմանադրության բաղկացուցիչ մասն է։ Այնտեղ դրույթ կա, որ «Ադրբեջանի օրինական, պատմական տարածքը» միավորում է Հայաստանին, իսկ դա մեր նկատմամբ բացահայտ տարածքային պահանջ է։ Ուստի այս դրույթի հանումը Հայաստանի Սահմանադրությունից մեր «օրինական պահանջն է» ։ Երբ այս երկու պայմանները կատարվեն, խաղաղության պայմանագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի լինի։ Ինչպես ասում են՝ գնդակը Հայաստանի դաշտում է։ Եթե ​​Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել, ապա «պետք է» (չակերտները՝ Tert.am) ընդունի Ադրբեջանի այս երկու «օրինական» պայմանները», — ասել է Ալիևը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031