ՈՒՂԻՂ. Սերժ Սարգսյանի գործով դատական նիստ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ընտրությունները լինելու են հայ լինել-չլինելու մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պառակտման թևերը հասան հայ ժողովրդի ինքնությանն ու պատմությանը. Լուիզա Սարգսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր պատմական հիշողությունը վերացնելու համատեքստում Թուրքիան պրագմատիկ խնդիր է լուծում. Նահապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա ընտրություն է «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի և ՀՀ-ի միջև | Համազգային ինստիտուտները կարող են մնալ կենսունակ միայն այն դեպքում, երբ արտացոլում են ամբողջ ազգի բազմաձայնությունը, այլ ոչ թե դրա մի փոքրիկ խմբակի քաղաքական հնարավորությունները. Հայր Պողոս | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է, վրացիների մոտ՝ թագավորը. սոցիոլոգ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձների շեշտադրումները | «Տնտեսական ազատության ինդեքս»-ը՝ Պապոյանի գնահատականներով. Ինչո՞ւ է թաքցնում իրական պատկերը | Ստամբուլում արգելվել է Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի միջոցառում անցկացնել | ՈՒՂԻՂ. Հանրային տրամադրությունները պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում | Երևանի հայտարարությունները երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին տարoրինակ են թվում. ՌԴ ԱԽ | Դաշինքի օգտահաշվի անվանումն է «Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ն բավարարել է Գոհար Մելոյանի դիմումը | Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. նրանք պատերազմnւմ էին 37 տարի. Ուիթքոֆ | Հայ բռնցքամարտիկների հաղթարշավը` Բրազիլիայում. Գրիգորյանի փայլուն նnկաուտը ու ևս երկու ուղեգիր

Լրահոս

Ուկրաինայի օրինակը հստակ ցույց է տալիս՝ ինչ կարող է տեղի ունենալ երկրի հետ, որը, հայտնվելով ՌԴ-Արևմուտք դիմակայության սահմանին, կդադարի հետևել ազգային շահերին. Կոպիրկին

 

Կարծում եմ՝ շատերի համար վաղուց ակնհայտ է, որ Ուկրաինայում ստեղծված ողբերգական իրավիճակը Ռուսաստան-Արևմուտք բազմադարյա քաղաքական դիմակայության շարունակությունն է և դրա ուղիղ հետևանքը: Այս մասին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան  Սերգեյ Կոպիրկինը:

«Նապոլեոնին և Հիտլերին նմանակողները տարված են նախորդ պարտությունների համար ռևանշի հասնելու գաղափարով և ակներև է, որ ներկայիս պատերազմի գլխավոր հրահրողները եվրոպական պետություններն են՝ նախևառաջ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, որոնք, ըստ ամենայնի չեն սերտել անցյալի դասերը», — ասել է ՌԴ դեսպանը:

Կոպիրկինի խոսքով՝ «2014-ին Արևմուտքն իր իսկ կազմակերպած պետական հեղաշրջման արդյունքում  Ուկրաինայում իշխանության է բերել հակաժողովրդական, նեոնացիստական ռեժիմ, որի նպատակն է ՌԴ-ի դեմ պայքարը»:

«Ուկրաինայի օրինակը հստակ ցույց է տալիս՝ ինչ կարող է տեղի ունենալ երկրի հետ, որը ճակատագրի բերմամբ հայտնվելով Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական դիմակայության սահմանին, կդադարի հետևել ազգային շահերին և Արևմուտքին թույլ կտա իրեն վերածել ապակառուցողական աշխարհաքաղաքական սցենարների իրագործման գործիքի», — եզրափակել է ՌԴ դեսպանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև