Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Երևան | Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները | Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ | Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն | Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Լրահոս

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հավատարիմ է մնում հանրահավաքի ժամանակ ներկայացված պահանջագրին ու գործողությունների պլանին. հայտարարություն

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հավատարիմ է մնում հանրահավաքի ժամանակ ներկայացված պահանջագրին ու գործողությունների պլանին: Այս մասին հայտարարություն է տարածել խորհուրդը:

«Ի պատասխան տարաբնույթ շահարկումների՝ հայտարարում ենք, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հավատարիմ է մնում հանրահավաքի ժամանակ ներկայացված պահանջագրին ու գործողությունների պլանին:

Ինչպես հայտարարվել է, պահանջագիրը ներկայացվել է ՀՀ կառավարությանը՝ մեկշաբաթյա ժամկետում սպասելով պատասխան նրանցից: Այդ ժամանակահատվածում Ազատության հրապարակում տեղակայվել է շտաբ՝ տեղում հանրության հետ հաղորդակցությունը համակարգելու նպատակով: Բացի դրանից, Խորհուրդը ջանքեր է գործադրում ավելի լայն հանրային համախմբում ապահովելու և հետագա գործողությունների ծրագրերը հստակեցնելու ուղղությամբ: Հետևաբար, ողջամիտ չէ այս սպասման ժամանակահատվածում Խորհրդից ակնկալել լայնածավալ գործողություններ:

Ուստի, կախված մեկշաբաթյա ժամկետից հետո ՀՀ կառավարության վերջնական արձագանքից՝ Խորհուրդը հրապարակելու է պայքարի շարունակման հետագա մոտեցումները և հանրությանն առաջարկելու է դիմել կոնկրետ գործողությունների: Նախքան այդ, հորդորում ենք բոլոր սրտացավ անձանց ու կազմակերպություններին իրենց առաջարկները և աջակցելու ձևերը ներկայացնել խորհրդին՝ կա՛մ գրելով մեր էջերին, կա՛մ էլ այցելելով Ազատության հրապարակում տեղադրված վրան»,-ասված է հայտարարության մեջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031