Skip to main content

«Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել

Լրահոս

Մի՛ սրբացրեք. Մեղք է. 168.am

«Ես սատանիստ եմ, ինձ չեն կարող հրավիրել»,- 2024թ. սեպտեմբերի 24-ին «Հրապարակի» հետ զրույցում ասել էր Ազգային ժողովի (ԱԺ) «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ ի պատասխան հարցի՝ «ստացե՞լ է արդյոք Մայր տաճարի վերաօծման արարողությանը մասնակցելու հրավեր»:

Սատանիստ պատգամավորը երեկ մանդատը վայր դրեց՝ Գյումրիում տեղի ունեցած ամոթալի սկանդալի արդյունքում, երբ լեզու-բերան կորցրած, ոչ սթափ պատգամավորն ամենաայլանդակ հայհոյանքներն ուղղեց լրագրողին:

Զարմանալիորեն քաղաքական տարբեր ընդդիմադիր շրջանակներ ակամայից դարձան Վիլեն Գաբրիելյանին կարեկցող, նրան պաշտպանող, հանդես եկան բարոյախոսներ՝ «դե գիտեք, չէր կարելի հարբած մարդուն հասցնել էդ վիճակի» տրամաբանության մեջ, անգամ քաջալերող եղավ՝ «հալալ է, իրենից վատ բաներ էին արել, բայց ոչ ոք մանդատ չդրեց, բայց այ, Վիլենը, տեսեք, մանդատը վայր դրեց»:

Ավելին, Օմարի լեռներում ծառայած ու իրեն ըստ պատեհության Նավակ ճոճող կամ Օմարի արծիվ անվանող Վիլեն Գաբրիելյանը ոչ միայն մանդատ չդրեց, այլև պատերազմից հետո Արցախի հարցը ու Արցախի համար պայքարը սնանկ քաղաքական օրակարգ էր համարում ու ամեն ինչ անում Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրության համար:

«Սնանկ քաղաքական օրակարգով զուտ Արցախի դրոշը թափ տալով՝ ուզում են ՀՀ-ում կրկին իշխանություն զավթել»,- ԱԺ բարձր ամբիոնից ընդդիմադիրների պայքարը սոսկ իշխանություն զավթելու օրակարգ էր համարում Վիլեն Գաբրիելյանը։ 

Իսկ հարցազրույցներից մեկում էլ ասում էր՝ «Մի հատ դուրս գանք փողոց, մարդկանց հարցրե՛ք… Որքա՞ն քաղաքացու է ընդհանրապես ռեալ հետաքրքրում Արցախի խնդիրը»:

Վիլեն Գաբրիելյանը սա է, Օմարով, բանակով, ծառայությամբ իրեն փաթեթավորած, Արցախ հանձնած կամ առնվազն դա ողջունող ՔՊ-ական հերթական պատգամավոր, որի ո՛չ լինելը, ո՛չ չլինելը Խորհրդարանում ոչ ոք չի էլ նկատելու:

Ու հիմա քննարկել՝ «Վիլեն Գաբրիելյանը տղավարի մանդատը դրեց» սեթևեթանքը, մեղմ ասած, տեղին չէ:

Եվ մի՛ մոռացեք, Վիլեն Գաբրիելյանը չի տարանջատվում ՔՊ-ից, ընդհակառակը՝ նա առաջադրվում է որպես վարչության անդամության թեկնածու՝ «առողջացնելու և կերպարանափոխելու համար» իրենց կուսակցությունը: Իսկ այդ կուսակցության լիդերը, ի դեպ, Նիկոլ Փաշինյանն է:

Վաղը Վիլեն Գաբրիելյանը, ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, կարող է անգամ ՔՊ-ից դուրս գալ, բոցաշունչ տեքստեր ասել… Ե՞վ… Դրանով չեղարկվո՞ւմ է նրա՝ Արցախն ուրանալը, զրոյացվո՞ւմ են անվայելուչ վարքագիծը, լկտի բառապաշարը:

Եվ վերջում, Վիլեն Գաբրիելյանի ու որևէ այլ, ցանկացած ՔՊ-ականի մասին կարելի է  ու պետք է գրել միշտ, ամենուր, ցանկացած իրավիճակում, նրանց անդադար պետք է հիշեցնել՝ ովքեր են իրենք, ինչ են արել ու ինչպես են հիշվելու առհասարակ:

Ո՛չ էդ 12.500 ք/կմ սուրբ հողն էին իրենց հոր տնից բերել, ո՛չ 5000 լույս երեխու կյանքերը, ո՛չ էլ Հայաստանի տարածքները:

Նախ՝ չդրեց, դնել տվեցին… Անգամ, եթե ուղիղ sms իր կուսակցության ղեկավարից չի էլ ստացել… Իսկ եթե ինքնակամ է մանդատը վայր դրել, ուրեմն դուք պաշտպանում եք մեկին, ով մանդատ չդրեց անգամ Արցախի կորստից հետո:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031