Skip to main content

Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան | Ինչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան | ՈՒՂԻՂ. Պատգամավորների ճեպազրույցներ | Բաքուն հիմա էլ հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ. Ազատություն | Սեպտեմբերի վերջին օրերին՝ ամառային շոգ․ Երևանում մինչև +34 աստիճան | Այնթապում «Ruichi»-ն վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավnրներ | Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան | Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ» | Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ» | Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս. Փաշինյան | Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում

Լրահոս

Եթե կարելի է վարորդ լինել ու մեքենա քշել չիմանալ, ինչո՞ւ չի կարելի լինել կառավարիչ ու չիմանալ կառավարել, պետք է սա խոստովանենք. Նիկոլ Փաշինյան

Երեկ, երբ հանդիպեցի քաղաքացիների փոքր խմբի հետ՝ «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսությունը քննարկելու համար, մի միտք է ծագել, որը կարող է սադրիչ թվալ։ Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես հարց տվեցի, ասացի՝ մենք կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում ավտոմեքենա վարող անձանց, վարորդական իրավունք ունեցող անձանց 70 տոկոսն իրականում չունի մեր ստանդարտներին համապատասխանող այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են ավտոմեքենա վարելու համար։ Բոլորը միանգամից ռեակցիա տվեցին ու ասացին՝ 95 տոկոսը։ Ասացի՝ դահլիճում մարդ կա՞, որ չարչարվելով քննություն է հանձնել ու վարորդական իրավունք է ստացել։ Կանայք կային, վերջերս են սկսել պրոցեսի մեջ մտնել ու լավ ծանոթ չունեն, ըստ ամենայնի, ասացին, որ կտրվել են, չարչարվում են»,- պատմեց նա։

Նա նշեց, որ բոլորով խոստովանել են, որ այդ վարորդական իրավունքները գնել են և իր օրինակը բերեց: «Ինքս ընտրակաշառք չեմ տվել, այն ժամանակ, երբ ստանում էի՝ հայտնի լրագրող էի, որ ծնկաչոք աղաչեի էլ, ինձ չէին թողնի, որ ես քննություն տամ: Ես տարածքին չմոտեցած՝ մի 300 մետրի վրա, բերին, տվին, ասին՝ գնա ստեղից, հնարավորինս շուտ ստեղից գնա, գործ չունես մեզ հետ»,- հայտարարեց նա։

Փաշինյանը նշեց, որ դրանից հետո եկել է այն տրամաբանության, որ եթե նույնը կարելի է ասել վարորդի, սանտեխնիկի, կառավարչի, ուսուցիչների, դերձակների մասին, բոլորի մասին կարելի է ասել, իսկ ինչո՞ւ չի կարելի ասել երկրի կառավարիչների, քաղաքական գործիչների մասին:

«Որովհետև եթե դա է կանոնը, դա կանոն է բոլորի համար: Եկեք խոստովանենք, որ ամեն տեղ նույն իրավիճակն է՝ ներառյալ կառավարման համակարգում: Եթե կարելի է վարորդ լինել ու մեքենա քշել չիմանալ, ինչի չի կարելի լինել կառավարիչ ու չիմանալ կառավարել: Մենք պետք է սա խոստովանենք»,- նշեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ կառավարությունը սխալ կարդային քաղաքականություն է  վարում, որովհետև կադրային ճգնաժամ է:

Facebook
Twitter

Կարդացեք նաև