Skip to main content

Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը․ ՀՀ նախագահ | Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա | Հիմա, երբ վերջապես հաստատված է այդքան սպասված խաղաղությունը, մենք կարող ենք վերջապես շունչ քաշել, կերտել ու վայելել մեր խաղաղ կյանքը․ ԱԺ նախագահ | Առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին uպառնալիքներին․ Վեհափառ | Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին | Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյուրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը․ Սերժ Սարգսյան | Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում

Լրահոս

Տղամարդը ձերբակալվել է 37-րդ բնակարանը թալանելիս (տեսանյութ)

Մայրաքաղաքի, Արարատի, Կոտայքի և Արմավիրի մարզերի 36 բնակարաններում գողություն կատարած Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 39-ամյա տղամարդը 37-րդ բնակարանը թալանելիս ձերբակալվեց։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողներն արդեն բացահայտել էին բնակարանային գողության դեպքերը, հիմնավոր կասկածներ ունեին կատարողի ինքնության վերաբերյալ: Մնում էր միայն հայտնաբերել նրան, երբ ստացան ևս մեկ օպերատիվ տեղեկություն, որի իրացումը պահանջում էր արագ գործողություն:

Մարտի 12-ին ստացված տեղեկության համաձայն՝ կասկածյալը պատրաստվում էր թալանել հերթական բնակարանը Մասիս քաղաքի Արարատյան փողոցում։ Օպերատիվ խումբը մեկնել է նշված վայր, որտեղ հայտնաբերել է բնակարանային գողություն կատարող տղամարդուն։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է

Արարատի մարզային վարչություն։

Երևանի 39-ամյա բնակիչը խոստովանել է, որ մայրաքաղաքում և տարբեր մարզերում կատարել է ևս 36 բնակարանային գողություն։
Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածը ներկայացվել են նախաքննական մարմին:

Հ.Գ. Հանցագործութունների բացահայտման ուղղությամբ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ամենօրյա աշխատանքի արդյունավետությունը կախված է նաև յուրաքանչյուրիս հանրային պատասխանատվությունից։

Ոստիկանությունը հորդորում է` հնարավորության սահմաններում բնակարանի լուսամուտներին տեղադրել ճաղավանդակներ, անվտանգության համակարգեր, մուտքը հսկող տեսախցիկներ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև