Skip to main content

Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին | Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյուրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը․ Սերժ Սարգսյան | Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը

Լրահոս

Արայիկ Հարությունյանը բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հետ քննարկել է էլեկտրոնային դեղատոմսերին անցնելու գործընթացը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Կառավարությունում հանդիպել է ՀՀ բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Ազգային ժողովի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային դեղատոմսերին անցնելու գործընթացը, համակարգում առկա խնդիրները: Անդրադարձ է կատարվել  դեղատոմսերի լրացման և շրջանառության հետ կապված հարցերին:

Արայիկ Հարությունյանը կարևորել է էլեկտրոնային դեղատոմսերին անցնելու գործընթացը և ընդգծել.  «Սա մեզ համար սկզբունքային հարց է: Բարեփոխումն ինքնանպատակ չի արվում, այն ունի  կարևոր բովանդակություն»:

Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ հանդիպման նպատակն է համագործակցության միջոցով վեր հանել ոլորտում առկա բացերը, քննարկել դրանց լուծման ճանապարհները:

Թեմայի շուրջ ծավալվել է քննարկում, ներկաները մտքեր են փոխանակել համակարգի սահուն և արդյունավետ կիրարկումն ապահովող մեխանիզմների լավարկման և պարզեցման, համակարգի բարելավման  շուրջ: Ներկայացվել են մի շարք առաջարկություններ և դիտարկումներ:

Ամփոփելով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ մեկ տարվա ընթացքում համակարգը զգալի բարելավվել է և ընդգծել՝ անհրաժեշտ է շարունակել    համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ քայլերի իրականացումը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև