Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա | «Ուժեղ Հայաստան»-ի համակիրը արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացիներին նախապատրաստել է տեղափոխել Հայաստան՝ ընտրություններին մասնակցելու համար. ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը ընդդիմադիրներին ֆիզիկական հաշվեհարդարով է սպառնում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իվետա Տոնոյանը ՝ Ծառուկյանի սարի գլխի առանձնատունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու մասին | Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը. Գառնիկ Դանիելյան | Քրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր. Ռուբեն Վարդանյան | ՈՒՂԻՂ. Իվետա Տոնոյանի ասուլիսը | Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ | Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ. Միրզոյանը՝ Լավրովին | Ամերիկացիների հետ բանակցությունների պատմությունը թելադրում է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել․ Փեզեշքիան | ԲՀԿ մի խումբ անդամներ, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրիի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր․ Հակակոռուպցիոն կոմիտե | Անձրև, ամպրոպ, կարկուտ. եղանակը՝ Հայաստանում | Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա՛, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է. Փաշինյան | Երբ ՀՀ իշխանությունները շանտաժի լեզվով են խոսում ՌԴ հետ, պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)

Լրահոս

Ալեն Սիմոնյանը պահանջում է լրագրող Վահե Մակարյանին պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել

Վահե Մակարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել
Այսօր ստացա Ալեն Սիմոնյանի փաստաբանի կողմից իմ դեմ ներկայացված հայցի վերաբերյալ ծանուցումներից երկուսը։
Նշեմ, որ Ալեն Սիմոնյանը երեք տարբեր դրվագով դատական հայց է ներկայացրել իմ ու MediaHub-ի դեմ, դրանցից երկուսը՝ իմ ու Մեդիահաբի, մեկը՝ անձամբ իմ դեմ։ Երեք հայցն էլ դատարանը հետ էր ուղարկել, և այսօր տեղեկացա, որ նրանցից երկուսով Ալենի փաստաբանը նորից է դիմել դատարան՝ հավանաբար շտկելով նախորդիվ ներկայացրած հայցի թերությունները, իսկ մյուսով դեռ նորություն չկա։
Երեք հայցով էլ Ալեն Սիմոնյանն ինձնից պահանջում է հերքում և 1 մլն դրամ՝ որպես վնասի փոխհատուցում։ Նաև միջնորդել է դատարանին՝ հաշիվներիս վրա 1 մլն դրամի չափով արգելանք դնել։ Հուսամ՝ դատարանը չի բավարարի հաշիվներիս վրա արգելանք դնելու վերաբերյալ ԱԺ նախագահի ցանկությունն ու նրա փաստաբանի ներկայացրած միջնորդությունը։ Թեպետ՝ պիտի լինի այդքան գումար, որ արգելանք դնի )))
Ի դեպ, այսպես մեկ էլ Տիգրան Ավինյանն էր պահանջել արգելանք դնել լրագրող Դավիթ Սարգսյանի և 168.am կայքի հաշիվների վրա։ Ալենը հիմա գնում է նույն ճանապարհով, փաստորեն։
Ես չգիտեմ արդեն, թե սա Ալեն Սիմոնյանի կողմից լրագրողների դեմ ներկայացրած արդեն որերորդ հայցն է, որոնց մի մասով նա պարտվել է, օրինակ՝ հենց Մեդիահաբին է պարտվել վերջերս, որոշներով էլ հաղթել, բայց ես նախկինում չեմ հիշում դեպք, որ ԱԺ նախագահները դատի տային լրագրողներին ու այսպիսի պայքարի և «պատերազմի» մեջ մտնեին նրանց հետ իրենց տված հարցերի կամ գրած նյութերի համար։ Ալեն Սիմոնյանն այս առումով, ինչ խոսք, յուրահատուկ է, և պատմության մեջ նա թերևս նաև այս հայցերով կմնա։
Փաստորեն, ՔՊ-ական իշխանությունների հռչակած ժողովրդավարության բաստիոնը նաև մամուլի դեմ այսպիսի ճնշումներով է արտահայտվում։
Այսքանը՝ առավոտ բարի լույսով ))
Facebook
Twitter

Կարդացեք նաև