Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա | «Ուժեղ Հայաստան»-ի համակիրը արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացիներին նախապատրաստել է տեղափոխել Հայաստան՝ ընտրություններին մասնակցելու համար. ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը ընդդիմադիրներին ֆիզիկական հաշվեհարդարով է սպառնում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իվետա Տոնոյանը ՝ Ծառուկյանի սարի գլխի առանձնատունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու մասին | Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը. Գառնիկ Դանիելյան | Քրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր. Ռուբեն Վարդանյան | ՈՒՂԻՂ. Իվետա Տոնոյանի ասուլիսը | Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ | Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ. Միրզոյանը՝ Լավրովին | Ամերիկացիների հետ բանակցությունների պատմությունը թելադրում է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել․ Փեզեշքիան | ԲՀԿ մի խումբ անդամներ, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրիի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր․ Հակակոռուպցիոն կոմիտե | Անձրև, ամպրոպ, կարկուտ. եղանակը՝ Հայաստանում | Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա՛, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է. Փաշինյան | Երբ ՀՀ իշխանությունները շանտաժի լեզվով են խոսում ՌԴ հետ, պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)

Լրահոս

Խանութներում այս պահին ունենք ԱՊՀ-ում ամենաթանկ տավարի միսը՝ խոշոր եղջերավորների կրճատման հետևանքները. Հարություն Մնացականյան

Ներքին շուկայով պայմանավորված, ՌԴ-ից ներկրվող խոզերը, որը հայկական խոզի տեղ վաճառվում էին, լուրջ հարված հասցրեց ֆերմերներին, որովհետև ռուսականը ներմուծվեց ու դրան ավելացավ ԱԱՀ-ն, բայց միևնույն է, ավելի էժան էր նստում, քան տեղական շուկայինը: Խոզաբուծության անկման գլխավոր պատճառներից մեկը դա էր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գյուղոլորտի փորձագետ Հարություն Մնացականյանը՝ անդրադառնալով անասնաբուծության շուկայում առկա խնդիրներին:

Վիճակագրական կոմիտեի` նախօրեին հրապարակած տվյալներով, խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը շարունակում է նվազել:  Օրինակ՝ այս տարվա սկզբին Հայաստանում շուրջ 476 հազար անասուն է հաշվառվել, մեկ տարի առաջ կենդանիների թիվն անցնում էր 490 հազարը:

Վերջին հինգ տարիներին անասունների գլխաքանակը կրճատվել է ավելի քան 22 տոկոսով: Մարզերում պատկերը ևս նույնն է. Գեղարքունիքում շուրջ 72 հազար խոշոր եղջերավոր է հաշվառվել, ընդ որում, նախորդ տարի դրանց թիվը 4,000-ով ավելի մեծ էր: Արագածոտնում 53 հազարն են հաշվառվել, այնինչ նախորդ տարվա համեմատ՝ 2,000-ով պակաս: Նույն պատկերն է նաև Սյունիքում, Արմավիրում: Անդրադառնալով անասունների գլխաքանակի կրճատման խնդիրներին՝ Մնացականյանն ասաց, որ դա հիմնականում պայմանավորված է արոտավայրերի նվազմամբ: «Խոտի դեֆիցիտ եղավ, 2022 թվականին էլ երաշտ տարի եղավ ու մարդիկ սկսեցին ստիպված մորթ անել, իսկ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը շատ դժվար է վերականգնվում, դրան գումարած 2022 թվականի ապրիլին, երբ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում սկսեցին  սահմանները ժամանակավոր փակվել՝ ֆերմերները կերի հետ կապված վախեցան և այդտեղ էլ  անասունների կրճատումներ եղան»:

Նրա խոսքով, այս ամենը պետության սխալ քաղաքականության արդյունքում է եղել,ու այն  դեռևս չի լինում վերականգնել, բայց հույսեր կան:

«Առհասարակ, անասնապահության, անասնաբուծության ոլորտն իրենից բարդ խնդիր է ներկայացնում: Ֆերմերն ինքն էլ շատ ժամանակ չի հասկանում, թե ինչ կարելի է անել: Նա մակրոտնտեսական մտածողություն չունի, իրենը՝ միկրոտնտեսական է: Առաջինը, կենդանիների սորտերի բարելավում,  սելեկցիա պետք է արվի: Դրսից ներկրված խոշոր եղջերավոր անասունների մեծ մասն ուղղակի չեն հարմարվում Հայաստանում ու ներկրողները փաստի առաջ են կանգնում, ձախողվում»,- նշեց Մնացականյանը:

Նրա խոսքով, պետական լուրջ աջակցություն և միջոցառումներ  պետք է լինեն ու այս բացը լրացնեն.

«Բազմաթիվ սուբսիդիոն ծրագրեր են իրականացնում, որը ճիշտ է, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, երբ այդ բավարար պայմաններն էլ կհասցնեն այն կետին, որն անհրաժեշտ է, այդ դեպքում կլինի հաջողության հասնել»:

Հարցին, թե խոշոր եղջերավոր անասունների անկումն  ի՞նչ ազդեցություն կունենա սպառողի վրա՝ պատասխանեց.

«Այս պահին խանութներում ունենք ԱՊՀ-ում ամենաթանկ տավարի միսը, որի մեկ կիլոգրամի արժեքը սկսվում է  3,500 դրամից,  այն էլ՝ ոսկրոտը, գառի միսը սկսվում է 4,600 դրամից, խոզի միսն էլ էժան է ներկրողի հաշվին, որը վաճառվում է տեղականի փոխարեն»,-եզրափակեց Մնացականյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև