Skip to main content

«Աչքալուսանք» ՔՊ-ին՝ Մանագայից. Արտակ Զաքարյան | Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից | Թուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով | Վայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին | Բարձր եմ գնահատում Բելգիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացմանը․ Փաշինյանը՝ Բելգիայի վարչապետին | Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան | Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ» | Ինչպես հարստացավ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, որը լքում է Աժ-ն. «Ժողովուրդ» | ՔՊ-ում մինչև վերջին պահը անորոշություն է. ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ» | Ծնվել է Մարմարիկ գետում մաhացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը | ՈՒՂԻՂ . Լարված իրավիճակ կառավարության շենքի մոտ. ձկնաբուծությունը վտանգված է, վնասը՝ ահռելի | Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում. FIP | Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Գոհար Մելոյան | «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում | Հայտնի են բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման ժամկետները

Լրահոս

Թրամփն անհամբեր սպասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և վավերացմանը. Էրիկ Ջեյքոբս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհամբերությամբ սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և վավերացմանը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է  ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը,  Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 11-րդ և Կանաչ էներգետիկայի խորհրդատվական խորհրդի 3-րդ նախարարների հանդիպման ժամանակ՝ Բաքվում:

«Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի ավարտի կապակցությամբ: Նախագահ Թրամփն անհամբերությամբ սպասում է դրա ստորագրմանը և վավերացմանը, քանի որ կայունությունն ու խաղաղությունը կապահովեն տարածաշրջանի տնտեսական զարգացումը»,-ասել է նա։

Ջեյքոբսը նշել է, որ կայուն խաղաղությունը վերջ կդնի տարածաշրջանային հակամարտությունների ցիկլին և անվտանգություն ու բարգավաճում կբերի Հարավային Կովկասին: «Մենք բարձր ենք գնահատում այս համարձակ քայլը խաղաղության և բարգավաճման ճանապարհին»,-հավելել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև