Skip to main content

Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան

Լրահոս

4.3 մլրդ դոլարի արտահոսք. դեպի Հայաստան և Հայաստանից արտերկիր փոխանցվող գումարների աշխարհագրությունը 2024-ին. Hetq.am

2024 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտերկրից Հայաստան են ուղարկել 5.8 մլրդ դոլար։ Ինչպես վկայում են Կենտրոնական բանկի տվյալները, 2023 թվականի համեմատ դեպի Հայաստան դրամական փոխանցումները կամ ինչպես ընդունված է հաճախ անվանել՝ տրանսֆերտները, աճել են 2.5%-ով։ Գրում է Հետքը:

Չնայած գրանցված աճին՝ ակնհայտ է, որ 2022-ին արձանագրված թռիչքային աճի տեմպը, երբ դրամական փոխանցումները տարեկան 2.1 մլրդ դոլարից հասան 5.2 մլրդ դոլարի, չի պահպանվել հաջորդող երկու տարում։ Հիշեցնենք՝ այս թռիչքային աճը պայմանավորված էր ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան ժամանած ռուսաստանցիների հոսքով, որին հաջորդեց նաև նրանց պատկանող փողերի հոսքը:

«Օրինակ, շատ ռելոկանտներ գրանցված էին ռուսական ընկերություններում, բայց աշխատում էին Հայաստանից, ստանում էին աշխատավարձ Ռուսաստանից։ 2023 թվականի կեսերից Ռուսաստանից ներհոսքի թիվը սկսեց նվազել, քանի որ ռելոկանտները լքեցին Հայաստանը։ Հետևաբար, նվազեցին նաև Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները»,- ասում է «Acses» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, տնտեսագետ Արմինե Պետրոսյանը։

Այդ գումարների մի մասը ինչպես գալիս, այնպես էլ դուրս է գնում։ 2024 թվականին Հայաստանից արտերկիր ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները՝ արտահոսքը, կազմել են 4.3 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 7.1%-ով։

Տնտեսագետները հաճախ առավել կարևոր ուշադրություն են դարձնում դրամական փոխանցումների զուտ ներհոսքին։ Զուտ ներհոսքը ցույց է տալիս ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը։ 2024 թվականին այն եղել է 1.5 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 8.9%-ով։ Քանի որ այս ընթացքում արտահոսքն ավելի արագ է աճել, քան ներհոսքը, հետևաբար զուտ ներհոսքի կրճատումն ավելի մեծ է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև