Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված ֆոտոցուցանդես՝ Գյումրիում (Տեսանյութ) | «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով առաջարկվում է գրեթե կրկնակի նվազեցնել վարկերի տոկոսները. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Լիբանանում իսրայելական հшրվածների հետևանքով զnհերի թիվը հասել է 294-ի | Մեր գարունն ուշանում է, բայց վաղը ցիկլոնը կկորցնի իր ուժը, առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում պետք չէ սպասել. Սուրենյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախը հայկական է, դուք կաթողիկոսին չեք կարող հանել. արթիկցին` Փաշինյանին | ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում, նրանք անվտանգ կեցավայրում են․ ԱԳՆ | Իրանին այսօր շատ ուժեղ հարված կհասցվի. Թրամփ | Ցեղասպանության թանգարանի տնօրենը համարձակվել է Վենսի հետ Արցախից խոսել, նրան որոշել են ազատել պաշտոնից. «Հրապարակ» | Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին | Այսօր Իրանը լուրջ hարված կստանա, Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ | Իրանը և արաբ եղբայրները դարեր շարունակ ապրել են կողք կողքի՝ կապվածության, բարեկամության և փոխադարձ հարգանքի ոգով․Արաղչի | Փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրի քաղաքացիներ․ ԱԳՆ | Պատրաստվենք դերբիին՝ վայելելով Հենրիխ Մխիթարյանի գոլը. «Ինտերը» կրկին տեսանյութ է հրապարակել՝ հայկական երաժշտությամբ (տեսանյութ) | Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կնվազի | ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է

Լրահոս

Համընդհանուր հայտարարագրման վերջնաժամկետը դեռ չի փոխվել, իսկ քաղաքացիները համատարած բոյկոտում են համակարգը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Չնայած Նիկոլ Փաշինյանն իր մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարեց, որ եկամուտների հայտարարագրման գործընթացի ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 1-ը, քաղաքացիներն ահազանգում են, որ այս մասին որևէ իրավական ակտ չկա։ Շատերն ունեն մտավախություն, որ եթե չլրացնեն հայտարարագիրը նշված ժամկետում, որոշ ժամանակ հետո ստիպված կլինեն տույժ ու տուգանքներ վճարել։

Ստացվում է, որ եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն առայժմ մնացել է մայիսի 1-ը։ Հիշեցնենք, որ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանն այս գործընթացի մեկնարկից ի վեր սկսել է իրազեկման մեծ արշավ։ Նա պարբերաբար հանդիպումներ է ունենում մարզերում և Երևանում՝ պարզաբանելով քաղաքացիներին, թե որոնք են այս գործընթացի խութերը, ինչ խնդիրներ կարող են առաջանալ հայտարարագիր ներկայացնելիս, ինչու է այս գործընթացը քաղաքացիների պարագայում ոչ նպատակահարմար։

«Փաստը» պարոն Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյոք փոփոխություններ կատարվե՞լ են հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետի հետ կապված։ «Շուտով հանդես են գալու նախաձեռնությամբ, կլինի նախագիծ, որով ժամկետը հետաձգվում է մինչև նոյեմբերի 1-ը։ Դա պարտադիր լինելու է։ Նոյեմբերի 1-ից հետո հայտարարագիր չլրացնելու համար քաղաքացուն ընդամենը ծանուցում են ուղարկելու։ 30-օրյա ժամկետում այն չներկայացնելու դեպքում՝ 5000, ևս 30-օրյա ժամկետում չներկայացնելու դեպքում կիրառվելու է 10000 դրամ տուգանք։ Հետևաբար, մինչև 2026 թվականը բոլորը կարող են շատ հանգիստ լինել։ Համատարած բոյկոտ է, այս պահի դրությամբ 800 հազարից ավելի մարդ հայտարարագիր չի լրացրել։ Հայտարարագրի ներկայացման պարտավորություն ունեցողների մեծամասնության բոյկոտը բավարար է այս գործընթացի չեղարկման հարցում արդյունքի հասնելու համար, բայց մենք շատ հավակնոտ թիրախ ենք սահմանել՝ 700-ից 750 հազար մարդ չպետք է հայտարարագիր ներկայացնի։ Այս դեպքում կկարողանանք ճնշում գործադրել և հասնել հաջողության»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև