Skip to main content

Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան

Լրահոս

Դատարանը թույլ է տվել, որ Գագիկ Խաչատրյանը մեկնի Գերմիանիա` բուժման, սակայն ժամեր անց դատախազությունը նոր քրեական գործով նորից արգելել է․ փաստաբան

Երկարատև իրավական պայքարից հետո, 2025 թվականի ապրիլի 3-ին տեղի ունեցած հերթական դատական նիստում Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանը` նախագահությամբ Գիվի Հովհաննիսյանի, բավարարեց պաշտպանության կողմի միջնորդությունը և Գագիկ Խաչատրյանին թույլատրեց երկու ամիս ժամանակով մեկնել Գերմանիայի Դաշնություն՝ անհրաժեշտ վիրահատությունն ունենալու և վերադառնալու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Հիշեցնենք, որ 2019 թվականից սկսած ՀՀ դատախազությունն ու քննչական մարմինները հնարավոր բոլոր եղանակներով խոչնդոտում են Գագիկ Խաչատրյանի վիրահատության իրականացմանը և թույլ չեն տալիս, որ այդ նպատակով մեկնի Գերմանիա, որպիսի ապօրինի գործողությունների հետևանքով նրան նաև հասցրել են հաշմանդամության, ինչը հաստատվել է իրավասու պետական մարմնի որոշմամբ։

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը ներկայացված բժշկական փաստաթղթերի հիման վրա հստակ գիտակցելով, որ Գագիկ Խաչատրյանի՝ ՀՀ-ից ելքի հետագա սահմանափակումները և վիրահատությունը չկատարելը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների, միակ օբյեկտիվ և արդարացի որոշումը կայացրեց և թույլատրեց այդ նպատակով մեկնել Գերմանիա։

Ընդ որում, Դատարանի որոշման համաձայն Գագիկ Խաչատրյանը կարող էր ՀՀ-ից մեկնել 2025 թվականի ապրիլի 5-ից սկսած, որի կապակցությամբ ՀՀ ոստիկանությանը հանձնարարել էր՝ այդ ժամկետով վերացնել նրա սահմանահատումների նկատմամբ կիրառված արգելքը։

Սակայն պարզվում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը և քննչական մարմինը շարունակում են իրենց ակնհայտ ապօրինի վարքագիծը և չեն կարողանում «մարսել» Հայաստանի Հանրապետության դատարանի օրինական ուժի մեջ գտնվող որոշումը, ուստի այդ որոշումից ընդամենը ժամեր անց՝ 2025 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 12։20-ին, դատախազը որոշում է կայացրել Գագիկ Խաչատրյանի նկատմամբ շուրջ 5-6 տարի առաջ հարուցված և այդքան ժամանակ քննված քրեական գործով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որից անմիջապես հետո այդ գործով նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և ՀՀ ոստիկանությոնը կրկին հանձնարարվել է արգելել ՀՀ-ից Գագիկ Խաչատրյանի մեկնումը Գերմանիա։

Այսինքն, ՀՀ գլխավոր դատախազությունը և քննչական մարմինը հնարավոր ամեն ապօրինություն ունում են, որպեսզի Գագիկ Խաչատրյանին թույլ չտան վիրահատվել և բուժվել։

Հարկ եմ համարում նշել, որ այս մեղադրանքի համար հիմք հանդիսացած բոլոր ապացույցները դատախազությանը և քննչական մարմնին հայտնի են արդեն մի քանի տարի, սակայն այդ նույն ապացույցները մինչ այս պահը նրանք բավարար չէին համարում Գագիկ Խաչատրյանին մեղադրանք ներկայացնելու համար, իսկ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշումից հետո հանկարծ անմիջապես դրանք այլևս դարձան բավարար ապացույցներ։

Պարզից էլ պարզ է, որ այդ անհիմն և ապօրինի մեղադրանքը ներկայացվել է միայն այն պատճառով, որպեսզի բացակայելու արգելք խափանման միջոցը կիրառելու արհեստական հիմք ստեղծեն։

Նշենք նաև, որ մեր կողմից եվրոպական կոնվեցիայի 2-րդ (կյաքնի իրավունք) և 3-րդ (խոշտանգման արգելք) հոդվածների խախտման հիմքով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի կապակցությամբ այս պահին ակտիվ քննություն է իրականացվում և Մարդու կիրավունքների եվրոպական դատարանը բավականին խիստ հարցեր է առաջադրել ՀՀ կառավարությանը, սակայն դա ևս այս պետական մարմիններին չի խանգարում նշված հոդվածներն ակհայտ խախտող ապօրինի վարքագիծ դրսևորել։

Կտրականապես դատապարտում ենք ՀՀ գլխավոր դատախաության և քննչական մարմնի նման ապօրինի գործելաոճը և վստահեցնում ենք, որ շուտ, թե ուշ այս ապօրինությունները հաստատվելու են տարբեր դատական ատյաններում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով։

Հիշեցնեմ, որ ՀՀ Սահմանադրության համաձայն Հայաստանի Հանրապետությունը իրավական, ժողովրդավարական և սոցիալական պետություն է, համենայն դեպս այդպիսին պետք է լինի»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031